Nature Armenia

About Us

“Awesome Nature Armenia”-ն իր շուրջ է միավորել տարբեր մասնագետների, գիտնականների, բնապահպանների, որոնց միավորում է մեր բնաշխարհն առավել «օսըմ» կամ «հիանալի» դարձնելու գաղափարը։

ՄԵՆՔ մինչև 300,000 ՀՀԴ-ին համարժեք դրամաշնորհ ենք տրամադրում առանց ավելորդ գլխացավի և թղթավարության։

ԴՈՒՔ իրականացնում եք ձեր խենթ նախագիծը, պատրաստում տեսանյութ ու ներկայացնում մեզ, որտեղ պատմում եք գաղափարի իրագործման և բնության պահպանման վրա դրա ազդեցության մասին։

ԾՐԱԳՐԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՄԵՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Մենք չենք աջակցում արդեն գոյություն ունեցող նախագծերի, և դրամաշնորհը պետք է ծածկի իրականացման ծախսերն ամբողջությամբ`բացառելով աշխատավարձերը:

Ձեր ծրագիրը համապատասխանում է, եթե՝

• Ունի բնապահպանական ուղղվածություն։

• Ունի նորարարական բնույթ։

• Իրականացվելու է ՀՀ մարզերից մեկում, բացառելով Երևանը։

• Հայտը պետք է ներկայացվի մարզաբնակի կողմից, կարող է ներառել թիմի երևանաբնակ անդամ:

• Ծախսերը թվային ձևաչափով և կոնկրետ հաշվարկներով ներկայացված են և իրատեսական են:

• Հնարավոր լինի իրականացնել առավելագույնը 3 ամսվա ընթացքում։

• Արդյունքը կիրարկվող է և ունի շարունակական բնույթ։

• Հայտում բոլոր բաժինները լրացված են պատշաճ և պահանջներին համապատասխան։

• Իրականացնել կամավորական սկզբունքով:

Մենք փնտրում ենք նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ փոփոխության համար։ Նախագիծը պետք է լինի իրատեսական, ինչպես նաև խթանի Ձեր համայնքի զարգացումը։

Խնդրում ենք հայտը լրացնելիս ներկայացնել մանրամասն բյուջե (նյութերի գները նշել կետ առ կետ)։ Բյուջեի բացակայության դեպքում հայտը չի դիտարկվի։

Եթե Ձեր ծրագիրն իրականացնելու համար հարկավոր են որոշակի թույլտվություններ պետական մարմիններից (գյուղապետարանից, քաղաքապետարանից, դպրոցի տնօրինությունից և այլն) խնդրում ենք հայտում նշել թե արդյո՞ք ձեռք եք բերել համապատասխան թույլտվությունները։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Դիմում եք այս էջում՝ սեղմելով վարդագույն կոճակը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը ամսվա վերջին օրվա ժամը 23:59 է:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին մենք հրավիրում ենք մեզ հետ ծանոթանալու և անձամբ ներկայացնելու իրենց նախագիծը: Հանդիպումներն իրականացվում են առցանց տարբերակով: Ցանկության դեպքում նախագծի ներկայացմանը կարող ենք հրավիրել Ձեր ընկերներին ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հաղթողը հայտարարվում է առցանց միջոցառման ավարտին: Հաղթող նախագիծը պետք է իրագործվի հայտարարելուց հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում։

Հարցերի դեպքում գրեք մեզ՝ naturearmenia@awesomefoundation.org

Meet the Trustees