«Անձրևաջրերը, որպես ոռոգման այլընտրանքային աղբյուր

Ջրահովիտի Վլ․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցը գտնվում է Արարատի մարզում:Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից տեղադրված է 855 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատային են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուրոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում, սակայն ոռոգման ջրի պակասի պատճառով համայքը գրեթե կիսաանապատային է
Նախագծի գաղափարը առաջացավ այն ժամանակ, երբ դպրոցում կառուցապատեցինք ջերմոց և հանդիպեցինք բույսերի ոռոգման խնդրին, դպրոցում առկա չէ ոռոգման ջուր, սակայն գյուղի աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ բնակիչները կարողանում են մի քանի մինչև 15 մետր խորությունից արտեզյան ջրեր հանել և ոռոգել տարածքները, իսկ մենք այս պահին խմելու ջրով ենք ոռոգում, իսկ անձրևաջրերը որպես ոռոգման այլընտրանքային աղբյուր օգտագործելով, կկարողանանք մշակել ինչպես մեր ջերմոցում աճող կուլտուրաները, այնպես էլ դպրոցի կանաչապատ տարածքները, նշեմ նաև, որ ջերմոցում բացի մշակային կուլտուրաներից , աճեցնում ենք նաև ծառերի կտրոններ, մեր ջերմոցը փորձագիտական ջերմոց է, սակայն խմելու ջրով ոռոգելով կհանգենք որոշակի խնդիրների․․․․
Ծրագիրը կնպաստի
Խմելու ջրի խնայողությանը
Ջրային ռեսուրսների ճիշտ կառավարմանը
Կանաչ զանգվածի պահպանմանը,
Մարդու գործունեության ներգործության նվազեցումը բնության նկատմամբ,
Թափոնների ճիշտ կառավարմանը/ ոչ պիտանի տակառների օգտագործում/
Բացօթյա դասեր իրականացնելով կապահովենք էկոկրթությունը
Նախագիծը ունի բնապահպանական ուղղվածություն, քանի որ՝
կստեղծվի լրացուցիչ բնական միջավայր։

Կբարելավվի օդի որակը Ստեղծված ջերմոցային պայմաններում կստանանք էկոլոգիապես մաքուր մթերք, որը կտրամադրենք դպրոցի ճաշարանին։

Funded by Nature Armenia (December 2022)