Canyoning

Գաղտնիք չէ, որ Հայաստանն ունի տուրիզմի մեծ պոտենցիալ, որը լիովին չի օգտագործվում և զարգացվում։ Ես ցանկանում եմ ներկայացնել արկածային տուրիզմի նոր տարբերակ, որը կոչվում է Canyoning:
Դա արկածային զբոսանք է կիրճի և գետի մեջ։ Զբոսանքի ընթացքում պետք կլինի լողալ, ջրվեժներից իջնել պարանով, թռնել ժայռերից ջրի մեջ, սահել թեք ժայռերի վրայով, մագլցել և այլն։ Այդ ճանապարհը հնարավոր կլինի անցնել 2-6 ժամում, գետի հոսանքի ուղությամբ։

Հայաստանում արդեն կան 4 հետազոտված գոտիներ, որտեղ հնարավոր է կազմակերպել նմանատիպ ժամանց։Մեր կլիման թույլ է տալիս հապատասխան գույքի օգտագործման դեպքում զբաղվել այս գործունեությամբ տարվա մեջ մինչև 8 ամիս։

Այս սպորտաձևը դարձել է արկածային տուրիզմի այցեքարտ բազմաթիվ երկրներում։ Հայաստանում այս մասին ցավոք քչերը գիտեն, եզակի մարդիկ են փորձել։

Funded by Yerevan (August 2018)