Երազանքի գյուղ
![](http://d2r8ik3tdu68jx.cloudfront.net/mQgV5k-EOtBRHfaUjYILVh6jf6uqB1YT6CAphU-nMmQ/rs:fill:940:470:1/format:jpg/plain/https%3A%2F%2Faf-production.s3.amazonaws.com%2Fphotos%2Fimages%2F144739%2Foriginal%2F22016284_1519484951446706_2137802280_n.jpg)
Բարև Ձեզ:
Ես Ստելլա Սարուխանյանն եմ: Ներկայացնում եմ << Երազանքի գյուղ >> նախագիծը: Ծրագիրը իրականացնում ենք 20 էնտուզիաստներով, առանց որևէ դրամաշնորհի, առայժմ սեփական միջոցներով:
Ծրագիրը իրականացնում ենք Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում, որը ավելի շատ դժողք է հիշեցնում: Նպատակն է գյուղում անել ագրոհեղափոխություն և զարգացնել գյուղական տուրիզմը:
Ձեր ծրագրի միջոցով կցանկանային ակտիվացնել դպրոցականներին:
Ծառը գնում է Աստծո մոտ գանգատվում կացնից, Աստված ասում է. << Կոթը քեզնիցա >>: Այսօր ճիշտ կրթենք մեր սերունդներին, որ վաղը դժգոհելու առիթ չունենանք:
Դպրոցն ունի 150 ից ավել աշակերտ: Ձեր աջակցությամբ կգնենք 150 պտղատու ծառ, կպատրաստենք անվանական ցուցանակներ, ծառերին անուններ կտանք, և ամեն ավարտող աշակերտ կհանձնի ծառը եկող առաջին դասարանցուն: Երեխան դպրոց գալով հենց առաջին տարում կհասկան , որ իրեն վստահեցին ծառ, նրա մեջ կարթնանա պատասխանատվությունն ու հպարտ կլինի և իրեն պատասխանատու կզգա: Ծառերը 4-րդ տարուց բերք կտան և դա կլինի նաև լրացուցիչ եկամտի աղբյուր դպրոցի համար: Ծրագիրը կլինի կապող քայլը մեր թիմին դպրոցի հետ, և մենք կփորձենք տարբեր ծրագրերով ակտիվ պահել երեխաներին և սովորեցնել գյուղում գումար վաստակել և չհեռանալ գյուղից դպրոցն ավարտելուց հետո:
Կից ներկայացնում եմ Երազանքի գյուղի ֆբ էջի լինքը, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեք մեր թիմի, նախագծի և գյուղի մասին:
Կանխավ շնորհակալություն: