Տարեցների թատրոն
Լոռու մարզի Վահագնի գյուղը չունի մշակութային ակտիվ միջավայր և տարեցների համար նախատեսված որևէ կանոնավոր ծրագիր։ Նախագծի շրջանակում Վահագնի գյուղի «Քո կողքին» վերականգնողական կենտրոնում կկազմակերպվեն շաբաթական մեկ օր անցկացվող թատերական ժամեր տարեցների համար, որի ընթացքում նրանք կսովորեն բեմական խոսք, արտահայտիչ ընթերցում, շնչառական և շարժման վարժություններ, ինչպես նաև կմասնակցեն դերային խաղերի։ Ծրագրի արդյունքում կձևավորվի թատերական խումբ, որը կներկայացնի փոքրիկ բեմադրություններ՝ կենդանացնելով գյուղի մշակութային կյանքը, դարձնելով այն ավելի հետաքրքիր և ակտիվ։ Նախաձեռնությունը կնպաստի տարեցների սոցիալական ներառմանը, հոգեբանական բարեկեցությանը և համայնքային կյանքի աշխուժացմանը։