"Ari" podcast

"Ari" podcast-ի շրջանակներում Ջավախքի երիտասարդներին ծանոթացնելու ենք այն բոլոր անհատների, կազմակերպությունների հետ, ովքեր մեծ ներդրում ունեն երիտասարդների զարգացման գործում։ Այն հնարավորություն գտա տանը նստած՝ ծանոթանալ այն բոլոր ռեսուրսների հետ, որոնք շատ մոտ են, բայց ոչ իրենց հայտնի,,նոր կապեր ստեղծել և միանշանակ յուրաքանչյուր փոդքաստի ժամանակ մեր հ՛յուրերը խոսելու են շատ կարևոր թեմաներից, միաժամանակ կիսվելու են իրենց փորձով՝ դառնալով մոտիվացիա։

Նմանատիպ ֆորմատը նորություն լինելով Ջավախքում կարող է խթան հանդիսանալ քառակուսիների մեջ փակված երիտասարդներին դուրս գալ թաքստոցից և ավելի մեծ երազել։

Մենք ցանկանում ենք ոչ մի միջոց բաց չթողնել մեր Ջավախքը զարգացնելու և այնտեղ ապրող երիտասարդներին մեծ հնարավորություններ տալու համար։

Հ.Գ Փոդքաստը առանց տեխնիկական պատրաստվածության մեկնարկել է։ Մեր առաջին հյուրը եղել է Դավիթ Մկոյանն էր, ով կիսվեց իր փորձով, պատմեց երիտասարդներին տրվող հնարավորությունների, Awesome Foundation Javakhk-ի և մի շարք այլ կարևոր բաներ։

Funded by Javakhk (February 2024)