Պայծառ աչքեր

Մեր նպատակն է բարձրաձայնել Արցախի երիտասարդության տեսանկյունն ու փորձառությունները՝ Արցախի սահմանամերձ երեք գյուղերում միանգամյա օգտագործման տեսախցիկներով արված լուսանկարների միջոցով: Մենք ցանկանում ենք երիտասարդներին հնարավորություն տալ արտահայտելու իրենց ստեղծագործականությունը լուսանկարչության միջոցով, որը կարող է ոչ միայն ինքնադրսևորման գործիք լինել, այլև հուսադրող հայացք ապահովել Արցախի ներսում՝ Արցախից դուրս գտնվող մարդկանց համար։

Այս երիտասարդները խորապես ազնիվ են և անկեղծ, և այս լուսանկարները հնարավորություն ունեն ցույց տալու նրանց ստեղծագործական ձիրքը, անհատականությունը և երջանկությունը: Լուսանկարները կցուցադրվեն Արցախի Ստեփանակերտ քաղաքում կայանալիք «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնի ընթացքում: Այս ցուցադրությունից հետո մենք կապահովենք ցուցահանդեսների բացումը նաև Արցախից և Հայաստանից դուրս: Մենք ցանկանում ենք կյանք տալ այս լուսանկարներին և թույլ տալ հանդիսատեսին տեսնել դրանք ամբողջ աշխարհում: Ցուցահանդեսներից հետո մեր նպատակն է այդ լուսանկարներից կազմել լուսանկարչական գիրք-ալբոմ, որը նաև կանդրադառնա երիտասարդ լուսանկարիչների կենսագրություններին, լուսանկարների համատեքստերին, ինչպես նաև՝ մասնակից համայնքներին:

Մենք մտադիր ենք օգտագործել այդ հասույթը՝ սկսելու համար մեր հաջորդ ձեռնարկությունը Արցախում, որը կլինի շարժական կինոթատրոն՝ կառուցված վերականգնված/հարմարեցված ավտոբուսներից: Մեր նախագծի տեսլականն է Արցախի մարզերում վառ պահել արվեստի բերկրանքն ու իմաստը:

Մենք ցանկանում ենք զարգացնել Արցախի երիտասարդների ստեղծագործական գիտակցությունը։ Մենք արժանի ենք հաղթահարել կործանարար դժվարությունները և ուրախությամբ ստեղծագործել։

Funded by Artsakh (April 2022)