Meghri blogger house /Պատանի բլոգերների տուն/

Մենք ցանկանում ենք Մեղրիում ստեղծել Meghri blogger house /Պատանի բլոգերների տուն/:
Մեղրիում ունենալով մեդիա ինֆորմացիայի տարածման խնդիր, լինելով սահմանամերձ համայնք, հաշվի առնելով պատերազմող երկրի մեդիա տիրույթում տիրող վտանգները, կեղծ ինֆորմացիայի շահարկումը և յուրաքանչյուրիս դերը որպես ինֆորմացիա տարածող, ծանոթ լինելով երիտասարդների հետաքրքրություններին դեպի սոցիալական մեդիա հարթակ, ցանկանում ենք ստեղծել բլոգերների թիմ, ընդգրկելով սոցիալական տարբեր ոլորտներում ակտիվ երիտասարդներին, ուսուցանել, ստեղծել Meghri House մեդիա անվտանգ հարթակը:

Ծրագրի Սկզբնական փուլում կիրականացնենք Մեղրի համանքի և հարակից գյուղերի երիտասարդ, սոցիալական մեդիայով հետաքրքված պատանիների հավաքագրում:
Պատանի բլոգերների թիմը արդեն կահավորված հավես միջավայրում, ոչ ֆոռմալ դասընթացներ կանցի մեդիայի դերը սոցիալական միջավայրում, մեդիա անվտանգություն, ինֆորմացիայի տարածում, սոցիալական հարթակների ստեղծում և վարում, լուսանկարչություն, վիդո վլոգների պատրատում և մոնտաժում թեմաներով:
Պատանի բլոգերների խումբը կբաժանվի 3 թիմը, ովքեր արդեն ստեղծված մեդիա հարթակի համար կպատրաստեն սոցիալական հոլովակներ՝ բնապահպանական, մեդիա անվտանություն, սոցիալական հիմնախնդիրներ թեմաներով:

Զուգահեռ բլոգերների թիմը կվարի ՙՙԲացահայտենք Մեղրին'', ""Մեղրիի բարբարը" Մեղրիի ազգային ուտեստները հաղորդաշարերը:
Ծրագրի ավարտին պատանիների բլոգերների թիմը կիրականացնի Բլոգեր Տուր, որտեղ խարույկի շուրջ կներկայացնեն սեփական վլոգները:
Meghri House կդառնա անվտանգ հարթակ, որտեղ և պատանին բլոգերնեը, և բլոգինգով և մեդիայով հետաքրքրված մարդիկ և Մեղրի այցելող զբոսաշրջիկները կարող են այցելել, փոխանակվել ինֆորմացիայով և նկարներով, պատրաստել հաղորդումներ, արդյունքում կունենանք անվտանգ մեդիա, պատասխանատու հարթակ և իրազեկ հասարակություն:

Funded by Yerevan (August 2021)