No internet

Նախագիծը Google Rex «No internet» մետաղական կոնստրուկցիայով դինոզավրն է։ Նպատակը՝ քաղաքային միջավայրում ստեղծել ծավալատարածական արձան, որն ունի ստեղծագործական բնույթ, ինչպես նաև՝ ինտերնետից չօգտվելու ուղերձ։
Ընդհանուր առմամբ, այն բաղկացած կլինի մետաղական կոնստրուկցիայից և մետաղական ծածկույթից։ Պահպանելով իր մետաղական գույնը՝ այն գիշերը լուսավորվելու է RGB, ինչը գիշերն այն էլ ավելի արտահայտիչ կդարձնի։ Rex- ի հատակը կլինի բետոնե, օվալաձև տեսքով, ինչը նաև կծառայի որպես հիմք։ Rex-ը նախատեսված է տեղադրել Գյումրիում՝ որպես Հայաստանի 2-րդ ամենամեծ քաղաք։
1 տարին լրանալուն պես՝ արձանը կտեղափոխվի մեկ այլ քաղաք։ Նպատակն այլ քաղաքներում ևս ժամանակակից արվեստ տարածելն է, ինչպես նաև մարդկանց ստեղծագործությունը դիտելու և դրա հետ լուսանկարվելու հնարավորություն տալը: Բետոնային հատվածի վրա կլինեն հովանավոր կազմակերպության, ստեղծագործության և հեղինակի անվանումները։

Funded by Yerevan (February 2021)