Հեքիաթային ճանապարհով դեպի կրթություն
 
     
     
    Քաղաք Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի ճանապարհը աշակերտների համար երկարատև է և փոքր ինչ անշուք։ Մինչ դպրոց հասնող աստիճանների քանակը մոտ 250 է։
 Ամեն օր աստիճաններով բարձրանալիս էլ ավելի է մեծանում ցանկությունը տեսնել դրանք գեղեցիկ ու հաճելի: Ցանկությունն իրագործելու համար մտածել ենք հետաքրքիր նախագիծ:
 Մեր նախագծի շրջանակներում պատրաստվում ենք ամբողջ աստիճանները նկարազարդել ոգեշնչող, ուսուցանող, հետաքրքիր մտքերով և գեղեցիկ պատկերներով:
 Նախագիծը իրագործելու համար կկազմակերպվի խումբ, որին կանդամակցեն դպրոցի աշակերտները, ուսուցիչները և օգնելու ցանկություն ունեցող այլ կամավորներ:
 Կազմավորված կամավորական խմբի նախաձեռնությամբ աստիճանների շուրջ ստեղծվելու է այգի։ Ծրագրավորված է աստիճանների շրջակայքը մաքրել և ազատել ավելորդ խոտերից և թփերից՝ դրանք փոխարինելով գեղեցիկ, բազմամյա ծաղիկներով: Այգու ստեղծումն էլ կապահովի շարունակական խնամքի աշխատանք, որն էլ կկատարեն դպրոցի աշակերտները։