Դեբետի ավազանի առաջնային մաքրում

Ես Արամն եմ "Ակտիվ" ակումբի համահիմնադիրը, մեր ակումբն զբաղվում է ռաֆթինգ, քայլարշավ և վրանային գիշերակաց տուրերով Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում։ Մենք արդեն 6 տարի իրականացնում ենք ռաֆթինգ, որից վերջին 2 տարին որպես առանձին կազմակերպություն (մինչ այդ գործարքային հիմունքներով աշխատել ենք այլ կազմակերությունում)։ Գործունեության առաջին տարիները մեզ համար բարդ են ու դժվարությամբ են տրվում, սակայն մենք հաստատակամ ենք ու պիտի փորձենք անել ամեն ինչ հետաքրքրված բոլոր կողմերին ներգրավվելու համար։ Դեբետի առաջնային մաքրումն այն ամենափոքր պարտքն է, որ պիտի վերադարձնենք, սակայն միայն սեփական ուժերին ապավինելը կպահանջի բավական երկար ժամանակ, որը մենք չունենք։
Ավազանի առաջնային մաքրումն իրենից ներկայացնում է կենցաղային աղբի հեռացում գետից, որոշակի տեղերում աղբամանների տեղադրում և իրազեկման անսահման ակցիաներ։ Այսօր գլխավոր խնդիրը ոչ թե աղբի մաքրումն է, այլ նոր աղտոտումից խուսափելը։
Մենք չենք կարող մեզ թույլ տալ մասնագիտական խոր հետազոտություն և վերլուծություն ջրային ռեսուրսների համար, սակայն ուշադրություն գրավելով և աստիճանաբար մաքրելով կարող ենք հասնել արդյունքի։

Financiado pelo capítulo Nature Armenia (June 2023)