փոքր միջամտություն մեծ ազդեցություն

Նախագծի նպատակն է գեղագիտական և փոքր բյուջետային միջամտությունով վերափոխել Երևան քաղաքի Հերացի անմխիթար վիճակում գտնվող շենքի 16/37 կողային պատը։ Բարելավել և էլ ավելի արժեքավոր դարձնել ճարտարապետական շինությունը ստեղծագործության միջոցով։ Տվյալ նախագիծը կբարձրացնի
իրազեկվածությունը Կովկասյան ընձառյուծի մասին՝ Հայաստանի հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիներից մեկի մասին։ Ընձառյուծին քաղաքի միջավայրում պատկերելով՝ որմնանկարը կհիշեցնի մարդկանց, որ այս կենդանին միայն բնության մաս չէ, այլ նաև Հայաստանի բնական ժառանգության կարևոր խորհրդանիշներից է։
Հաշվի առնելով, որ վերջին տարիներին Երևանում սթրիթ արտ-ը սկսել է ակտիվ զարգանալ՝ ունենալով ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, այս նախագիծը առաջարկում է հավասարակշռված և գիտակցված մոտեցում։ Այն ոչ միայն վերափոխում է պատը, այլև ստեղծում է գաղափարային միջամտություն, որը խոսում է քաղաքի, բնության և հասարակության փոխկապակցվածության մասին։

Gefinancierd door Yerevan (August 2026)