#kotaykawesome | ResoSounds
![](http://d2r8ik3tdu68jx.cloudfront.net/lU3V8Sj1OAMrs8LL8WJhQ2wrR9QCV7KBm_lcqSHggso/rs:fill:940:470:1/format:jpg/plain/https%3A%2F%2Faf-production.s3.amazonaws.com%2Fphotos%2Fimages%2F332035%2Foriginal%2F299454571_5224887330964930_2825930792860298385_n.jpeg)
Նախագիծը կայանում է նրանում, որ թանգարանների, պատմական հուշարձանների կողքին, հրապարակներում կտեղադրվի ուղղանկյունանիստաձև սարք, որը կսնուցվի վերևում գտնվող արևային վահանակներից և կունանի իր մեջ բարձրախոս։ Կոճակների օգնությամբ հնարավոր կլինի ընտրել հետևյալ ֆունկցիաներից մեկը՝ Radio Music Stories AboutHere:
Radio - սեղմելով այս կոճակը կմիանա ռադիո ռեժիմը և այլ հատվածում գտնվող երկու այլ կոճակները ( Next Previous) կծառայեն ռադիո հաճախության կարգավորիչներ իսկ հաճախությունները որոնք հնարավոր կլինի լսել կլինեն ընտրված նախորոք (մշակույթային և մանկական ռադիոների հաճախություններ)
Music - կարող ենք լսել տարբեր հայրենասիրական երգեր և դասական գործիչների կատարումներ ընտրելով երաժշտությունը վերը նշված երկու (Next Previous) կոճակներով։
Stories -հնարավոր կլինի լսել հա (կամ արտասահմանյան) գրողների տարբեր պատմվածքներ հայերեն լեզվով ընտրելով պատմածքը Previous և Next կոճակների օգնությամբ
About Here - այս կոճակը սեղմելով մարդը կարող է ստանալ ինֆորմացիա այն տեղի մասին որտեղ տեղադրված է մեր սարքը և այս ֆունկցիան նայեվ կունենա լեզուն ընտրելու հնարավորություն (AM RU EN կոճակների օգնությամբ)
Բացի վերը նշվածներից կլինի նաև պտտվող ձայնի կարգավորիչ որպեսզի կարգավորենք ձայնի բարձրությունը