#Սյունիք |Շինուհայրի «Պրոֆի» երիտասարդական կենտրոն

«Պրոֆին» կլինի երիտասարդական կենտրոն Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում։
Դեե․․․ այո, մեր գյուղում ակտիվ երիտասարդները շատ են և բոլորս էլ զգում ենք երիտասարդական կենտրոն ունենալու անհրաժեշտությունը։
Գյուղում չկա մի կենտրոն, որը կհամախմբի համայնքի ակտիվ երիտասարդներին, կհամակարգի նրանց գործունեությունը, կօգնի նրանց աճել, զարգանալ, ինքնակրթվել, ինչպես նաև միասին գործել հանուն համայնքի զարգացման։ Շինուհայրը Սյունիքի մարզի ամենամեծ թվով բնակչությունն ունեցող գյուղն է, համայնքում կան ակտիվ երիտասարդներ, ովքեր կարող են իրենց պոտենցիալն օգտագործել համայնքի մյուս երիտասարդների ակտիվությունը բարձրացնելու, համայնքային զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ «Պրոֆին» կստեղծի հարմարավետ միջավայր գյուղի երիտասարդների համար քննարկումներ իրականացնելու, ինքնակրթվելու, հետաքրքիր նախաձեռնություններ սկսելու և իրականացնելու համար։ Հատկապես «Պրոֆի» երիտասարդական կենտրոնը երիտասարդներին կկողմնոորշի դեպի թվային տեխնոլոգիաները, որպեսզի նրանք IT ոլորտում կարողանան զարգանալ, ինքնակրթվել, գտնել աշխտանք։ Այս հարցում մեզ կօգնեն մեր թիմի ունեցած կապերը և հմտությունները, որոնց միջոցով հաստատ կկարողանանք համագործակցել համապատասխան կազմակերպությունների, կառույցների հետ՝ մեր գործունեությունն ավելի էֆեկտիվ դարձնելուլ համար։
Այսինքն, ինչպես հասկացաք, «Պրոֆիում» հավաքվելու են համայնքի խելացի ուղեղները, մշակելու են բազմաթիվ ծրագրեր, հիմնելու են ստարտափներ, զարգացնելու են իրենց համայնքը և մնալու են իրենց համայնքում այն զարգացնելու համար։

Грант предоставил Yerevan (August 2021)