AstroArpi Observatory
![](http://d2r8ik3tdu68jx.cloudfront.net/ZIFNjQ9UYgTH2TxWtg3N_rpI3PUbx55dpysMK7H0e4A/rs:fill:940:470:1/format:jpg/plain/https%3A%2F%2Faf-production.s3.amazonaws.com%2Fphotos%2Fimages%2F236745%2Foriginal%2FAstroArpi2.png)
Արփի գյուղը գտնվում է Վայոց ձոր մարզում և հանդիսանում Արենի խոշորացված համայնքի գյուղերից մեկը, գտնվելով Արենի տուրիստական կենտրոնից ոչ հեռու և Մեղրի-Երևան միջպետական ճանապարհի վրա։ Գյուղի դպրոցում ուսանում են ավելի քան 140 աշակերտներ։ Գյուղը ունի տարբեր տուրիստական նշանակության կետեր։
Գյուղի առանձնահատկություններից են ցածր տեղումների քանակը և ամսվա ընթացքում պարզ երկնքով շատ օրերը։ Գիշերներին մթնոլորտային լուսավորվածությունը ցածր է։ Եվ չնայած որ գյուղի հարաբերական բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1100 մետր է, այս առանձնահատկությունները լայն հնարավորություն են ստեղծում աստղադիտման և աստղանկարչության համար։
Ծրագրի նպատակն է բացել սիրողական աստղադիտարան Արփի գյուղում։ Բացել աստղադիտման և աստղանկարչության խմբակներ, որտեղ կկատարվեն դիտարկումներ և կուսումնասիրվեն աստղանկարչության հիմնական մեթոդները և ծրագրերի հետ աշխատանքը: Այն հասանելի կլինի ինչպես գյուղի դպրոցականների և երիտասարդության, այնպես էլ Արենի խոշորացված համայնքում ընդգրկված մյուս գյուղերի դպրոցականների և երիտասարդության համար։ Կոմպակտ լինելու շնորհիվ աստղադիտակի տեղափոխումը գյուղից գյուղ ավելի մատչելի է դարձնում այդ գործընթացը։ Խմբակների բացումը դպրոցականների շրջանում հետաքրքրություն կառաջացնի դեպի աստղագիտություն և բնագիտամաթեմաթիկական գիտություններ։
Ինչպես նաև բարենպաստ աշխարհագրական դիրքը, պոտենցիալ տուրիստական նշանակության կետեր ունենալը և Արենի տուրիստական գոտուն մոտ լինելը, հնարավորություն են ստեղծում տուրիստների հոսքը դեպի Արփի գյուղ, և հնարավոր տուրիստական վայր դառնում սիրողական աստղագիտությամբ և/կամ աստղանկարչությամբ զբաղվողների շրջանում։
2021թ-ին Հայաստանում է անցկացվելու գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնը։