«Մենք ենք, մեր քարերը» փառատոն / Stone Fest

Շալուա համայնքը հարուստ է քարերով: 2-րդ դասարանցի Հայկոն ամեն դպրոց գալուց մի քանի քար է հետը բերում դասարան ու ասում.
- Տեսե՛ք, ոնց որ խխունջ լինի էս քարը:
Ու այսպես իմ սեղանի վրայից կամաց-կամաց դուրս եկավ մատյանը, գրիչները, տետրերը և այլ <<անպետք առարկաներ>> և նրանց տեղը գրավեցինք Հայկոյի սիրուն քարերը:
Մոտենում է Ամանորը: Համայնքում այն անցնում է տխուր ու միապաղաղ: Որպեսզի կոտրենք նախատոնական միապաղաղությունը , մենք՝ աշակերտներով որոշեցինք քարերի վրա նկարելու փառատոն կազմակերպել: Մտքով ոգևորվեինք ու որոշեցինք <<խոզություն>> չանել ու անպայման հրավիրել մոտակա համայնքների դպրոցականներին: Հա՛մ կնկարենք, հա՛մ կծանոթանանք, կշփվենք, կմրցե՛նք, քարից պատվորգրեր կստանանք :
Մեր փառատոնի նպատակն է.
1. Նախատոնական գեղեցիկ սպասումը գունավորել մեզ շրջապատող արդեն իսկ գունավոր քարերով:
2. Կստեղծենք միջհամայնքային աշակերտական կապեր:
3.Նկարազարդ քարերի փոքրիկ ցուցահանդեսներ մասնակից դպրոցներում:
4. Քարերի վրա նկարելու արվեստի ուսուցում և տարածում Արցախում:
Ցանկանում ենք փառատոնը դարձնել ամենամյա : Յուրաքանչյուր հաջորդ փառատոնը կկազմակերպի մի նոր դպրոց՝ փորձելով փոփոխություններ և գույներ բերել համայնքում:
Նախատեսում ենք 6 համայնք, ընդհանուր՝ 60 մասնակից: Նշված թվի մեջ ներառված չեն աշակերտների ծնողները, ուսուցիչները և այլ ուղեկող անձիք:

Грант предоставил Artsakh (February 2020)