«Մենք ենք, մեր քարերը» փառատոն / Stone Fest
 
Շալուա  համայնքը  հարուստ է քարերով: 2-րդ դասարանցի Հայկոն ամեն  դպրոց  գալուց  մի  քանի  քար է հետը  բերում դասարան ու ասում.
- Տեսե՛ք, ոնց որ  խխունջ լինի  էս քարը: 
Ու  այսպես   իմ սեղանի  վրայից  կամաց-կամաց  դուրս  եկավ մատյանը, գրիչները, տետրերը  և  այլ  <<անպետք  առարկաներ>>  և նրանց  տեղը  գրավեցինք Հայկոյի  սիրուն  քարերը: 
Մոտենում է  Ամանորը: Համայնքում այն անցնում է  տխուր ու  միապաղաղ: Որպեսզի  կոտրենք նախատոնական միապաղաղությունը , մենք՝  աշակերտներով որոշեցինք  քարերի  վրա  նկարելու  փառատոն կազմակերպել: Մտքով ոգևորվեինք ու  որոշեցինք  <<խոզություն>>  չանել  ու  անպայման հրավիրել  մոտակա  համայնքների  դպրոցականներին: Հա՛մ կնկարենք, հա՛մ կծանոթանանք, կշփվենք, կմրցե՛նք, քարից  պատվորգրեր  կստանանք :
Մեր  փառատոնի  նպատակն է.
1. Նախատոնական  գեղեցիկ սպասումը  գունավորել  մեզ  շրջապատող  արդեն իսկ գունավոր  քարերով:
2. Կստեղծենք  միջհամայնքային աշակերտական   կապեր: 
3.Նկարազարդ քարերի  փոքրիկ ցուցահանդեսներ  մասնակից  դպրոցներում: 
4. Քարերի  վրա  նկարելու արվեստի  ուսուցում և տարածում Արցախում:
Ցանկանում ենք  փառատոնը  դարձնել  ամենամյա : Յուրաքանչյուր  հաջորդ  փառատոնը  կկազմակերպի  մի  նոր  դպրոց՝  փորձելով  փոփոխություններ  և  գույներ  բերել համայնքում: 
Նախատեսում ենք  6  համայնք, ընդհանուր՝  60  մասնակից: Նշված  թվի  մեջ  ներառված  չեն  աշակերտների  ծնողները, ուսուցիչները  և այլ  ուղեկող  անձիք: