Turn the page

Լոռու մարզի Մեծ Պարնի համայքնում չկա համապատասխան տարածք/հարթակ, որտեղ գրքասեր մեծպարնեցիները կկարողանան օգտվել որակյալ գրականությունից, կազմակերպել քննարկումներ, անցկացնել դասընթացներ։ Հենց սա էր պատճառը, որ երիտասարդական կենտրոնի անդամները որոշեցինք նախաձեռնել գրադարակ-հարթակի ստեղծում, որտեղ կկարողանան իրականացնել՝
-գրքի քննարկումներ
-պոեզիայի երեկոներ
-դասընթացներ
-բանավեճեր
-<< մասնագիտական կողմնորոշում>> ծրագիրը, որի շրջանակներում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ կներկայացնեն իրենց մասնագիտության առանձնահատկությունները ավագ դպրոցի աշակերտներին:

1988 թվականի երկրաշարժից հետո Մեծ Պարնի համայնքում չկա մշակույթի տուն, իսկ դպրոցի ազատ լսարանները չեն ջեռուցվում և բարեկարգ վիճակում չեն գտնվում։ Այդ պատճառով երիտասադները դիմեցին համայնքապետարան, որը պատրաստակամություն հայտնեց տրամադրել մեզ համայնքապետարանի սենյակներից մեկը որպես գրադարակ օգտագործելու համար։ Գյուղում կան տաղանդավոր նկարիչներ, ովքեր կամավոր կզբաղվեն ապագա գրադարակի նկարազարդմամբ և ինտերիերով։ Գրքերի մի մասը ձեռք կբերվի Անտարես հրատարակչությունից, իսկ մյուս մասը կնվիրաբերեն համայնքի բնակիչները։

Գրադարակից օգտվելու են բոլոր ցանկացողները, թիրախ խումբ են համարվում՝ աշակերտները, ուսուցիչները։ Գյուղում ունենք երիտասարդներ, որոնք ստեղծագործում են արձակ և չափածո ժանրերում և պատրաստակամ են կազմակերպել պոեզիայի երեկոներ։ Առկա է համագործակցություն Օրրան բարեգործական ՀԿ-ի աշխատակիցների հետ, ինչպես նաև կան շատ երիտասարդ կադրեր գյուղում և գործընկերներ տարբեր բնագավառներում, ովքեր պատրաստ են իրենց փորձով կիսվել գյուղի երիտասարդների հետ, կազմակերպել դասընթացներ։ Օրրան բարեգործական Հկ-ի կազմակերպած <<Երիտասարդները հանուն համայնքի զարգացման>> ծրագրի շրջանակներում կազմակերպվելուև են բանավեճեր տարբեր համայնքների թիմերի միջև, իրականացնելու ենք նաև գրքերի և գրական ժանրերի քննարկումներ և վերլուծություններ՝ բանասիրական ֆակուլստետում սովորող մեր երիտասարդական կենտրոնի անդամների նախաձեռնությամբ։

Грант предоставил Yerevan (September 2019)