ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ

Սահմանամերձ գյուղերում վառ երևակայության տեր, ընդունակ շատ երեխաներ կան, որոնք հնարավորություն չունեն զարգացնելու իրենց տաղանդները, շփվելու հետաքրքիր մարդկանց հետ, դպրոցական պարտադիր առարկաների շրջանակից դուրս բավարարելու իրենց մշակութային պահանջները:

Ծրագրի նպատակն է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի դպրոցի դասարաններից մեկը դարձնել ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿմի տարածք, որտեղ երեխեքը կնկարեն ու կքանդակեն, արվեստի մասին ֆիլմեր կնայեն ու հանդիպումներ կունենան Երևանից և այլ քաղաքներից ու գյուղերից եկած արվեստագետների հետ:
Վազաշենը 18 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, մարտական և «խաղաղության» զոհեր, 47% արտագաղթ, ռմբակոծված մանկապարտեզ: Գործազրկություն: Փակուղի: https://www.facebook.com/armine.petrosyan.908/media_set?set=a.10151121941826482.438932.723461481&type=3
Որպես արտագաղթի պատճառներ (հակառակորդի մշտական նշանառության տակ ապրելու անապահովության զգացումից բացի) գյուղացիները նշում են սահմանապահ գյուղի նկատմամբ կենտրոնի ուշադրության բացակայությունը, մայրաքաղաքի մշակութային կյանքին չմասնակցելը:
Դպրոցում կան ազատ դասարաններ, որոնցից մեկը կարելի է կահավորել որպես ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ:
Այս գաղափարը ծնվել է 2 տարի առաջ, երբ մի խումբ նկարիչներ նախաձեռնեցին ԱՐԵՍՏԸ
ՍԱՀՄԱՆԻՆ ցուցահանդեսը. http://yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=19918
Ցավոք, մի քանի օր առաջ երիտասարդ տարիքում վախճանվեց ցուցահանդեսի համադրող, տաղանդավոր նկարչուհի Սևան Նագգաշյանը: Նրա վաղաժամ հեռանալն էլ ավելի հաստատ դարձրեց իմ և արվեստագետ ընկերներիս կամքը, և մենք որոշեցինք իրականացնել Սևանի նպատակը: Awesome հիմնադրամի աջակցությամբ Վազաշենի դպրոցում կկահավորենք ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԸ, որտեղ կկազմակերպվեն
-նկարչության դասերը,
-կինոդիտումներ, արվեստի թեմաներով քննարկումներ,
-վարպետաց դասեր գրողների, արվեստագետների հետ,
-օն-լայն դասընթացներ (գեղանկարչության, մուլտիպլիկացիայի ուսուցման և այլ):
Ծրագիրը գրելուց առաջ դպրոցի տնօրենի հետ համաձայնության ենք եկել սենյակը Սևան Նագգաշյանի անունով կոչելու մասին:
Գործի շարունակականությունը կապահովենք մենք ընկերներով և Սևանի ընտանիքը:
Ֆինանսավորեք և սպասեք նոր տաղանդների:

Financiado pelo capítulo Yerevan (November 2016)