Ձայնող պատեր

Արցախի շրջաններում բոլոր դպրոցները միատեսակ ու միագույն են․․․ հին ու կիսավեր պատեր՝ լի անցյալի ստվերներով, որ 21-րդ դարի պատանու համար ամբողջ տարին դարձնում են դպրոցը մութ ու խավար մի վայրի։
Ձայնող պատերով մենք նոր ձև կբերենք դպրոց։ Դպրոց, որտեղ գոնե հանդիպումների դահլիճում պատերին հսկա ու գունավոր պատկերներ են․ Թումանյան, Շանթ, Չարենց, Թեքեյան․․․ Գույների և սթրիթ արտի միախառնումը, որոնք հասանելի ու ընկալելի են այսօրվա երեխայի համար, սովորական դահլիճի մութ պատերը կվերածեն ձայնող պատերի։
Գործելու ենք մինչ օրս համաձայնություն տված միակ՝ Բերձորի թիվ 1 Թեքեյանի անվան դպրոցի հետ՝ հավատալով, որ վարակիչ կդառնանք մյուսների համար ևս:

Fondos becados por Yerevan (January 2018)