Գույնզգույն խցաններից պատրաստված մոզայկա

Քանզի Գյումրիում աղբի վերամշակման գործարան չկա, եւ ամեն տեղ կարելի է հանդիպել աղբ կամ թափոն հիշեցնող ինչ-որ բանի, մենք երկու տարի է, ինչ ընկերներիս հետ հավաքում ենք տարբեր ձեւի, չափի, գույնի ու որակի խցաններ, որ դրանցից պատրաստենք գեղեցիկ մոզայկա:

Մոտ 20.000 խցան արդեն ունենք:

Ուզում ենք քաղաքը տեսնել առանց աղբ հիշեցնող խցանների եւ այդ խցաններից պատրաստված գեղեցիկ պատկեր ունենալ քաղաքում եւ այն տեղադրել քաղաքի բանուկ փողոցներից մեկում՝ նախապես համաձայնություն գալով Գյումրու քաղաքապետարանի հետ կամ բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետ:

Fondos becados por Yerevan (May 2015)