Աշտարակում տեսարժան վայրեր ուղեկցող նշաններ

Նախագիծը նպատակ ունի տեղադրել ցուցանակներ, կողմնորոշիչներ Աշտարակի հայտնի ու անհայտ տեսարժան վայրեր ուղղորդող։ Դրանք կգեղեցկացնեն քաղաքային միջավայրը, միտված կլինեն զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները։
Կօգնեն տեղացի և օտարերկրյա այցելուներին հեշտությամբ կողմնորոշվել քաղաքում։
Լուսաբանել նաև քիչ հայտնի, բայց պատմամշակութային արժեք ունեցող վայրերը՝ արժևորելով Աշտարակի ամբողջ պատմական ժառանգությունը։
Կիրականացնենք Աշտարակի համայնքապետարանի հետ համատեղ ցուցանակների տեղաբաշխում, դիզայնի որոշում։