Ջերմուկ․ Մի կտոր անցյալից

Ջերմուկը ներկայիս տեսքով հիմնադրվել է 1950 թ-ին և հիմնադրման հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր, պատմություններ ու հին նկարներ մնացել են Ազգային արխիվի դարակներում և անհատ մարդկանց ընտանեկան նկարների տրցակում։
Ջերմուկն այն բացառիկ քաղաքային բնակավայրերից մեկն է Հայաստանում, որտեղ գրեթե ամբողջությամբ պահպանվել են սովետական մոդեռն ճարտարապետական շինությունները, սակայն դրանց մասին չկա բավարար տեղեկություն կամ այդ տեղեկությունները մնացել են դարակներում։
Ջերմուկին առընչվող բազմաթիվ նյութեր արդեն պատմություն են, բայց ցիրուցան եղած։ Այս ծրագրի շրջանակում մեկտեղ ենք հավաքելու Ազգային արխիվում պահված լավագույն նմուշները, անհատ անձանց մոտ պահվող արխիվային նյութեր, լուսանկարներ և կազմակերպելու ենք այդ ամենի ցուցադրությունը՝ որպես կատարված աշխատանքի արդյունք։

Fondos becados por Yerevan (November 2023)