Թատրոն՝ ավտոբուսում. Theater Bus

Դեռ վաղուց, երբ աղջկաս տանում էի ՄՍԿՀ Հարավային դպրոց-պարտեզ, ինչպես ժողովուրդն է ասում «աչքս ավտոբուսի վրա էր», որը տեղակայված է դպրոցի բակում և ծառայում է, որպես պահեստ: Այդպիսի ևս երկու ավտոբուսներ կային, որոնք տեղափոխել են բակից, որպես թափոն: Ներկայացնեմ մի քանի կարևոր հիմնավորումներ.1.Նախ ավտոբուսը, որ հնություն է, կպահպանվի և թափոն դառնալու հավակնություն այլևս չի ունենա.2. Հարավային դպրոց-պարտեզը կունենա իր փոքրիկ թատրոնը, այստեղ կարևոր է նշել ոչ թե բեմ, այլ թատրոն, առանձին կառույց՝ դպրոցի համար բազմաֆունկցիոնալ հնարավորություններով՝ դրամատիկ, ստվերների, տիկիկային, համերգային և այլ /դպրոցում սովորում է 3000,իսկ մասնաճյուղում 500 աշակերտ, դպրոցը հայտնի է իր ներառականության սկզբունքով/ 3. Անգլերեն մի տեսակ ժամանակակից և լավ է հնչում Theater Bus-ից օգտվելու հնարավորություն կունենան նաև կրթահամալիրի մյուս աշակերտները, հատկապես ձեռքի երաժշտական գործիքների տիրապետողները: 4.Այլընտրանքային միջավայրը միշտ էլ հետաքրքիր և ձգող է, վստահորեն այսեղ կարող ենք համագործակցային համերգներ ևս ունենալ, ոչ միայն երեխաների համար կամ երեխաների հետ այլև՝ մեծահասակների: Փայտենիկի, որի մասին կպատմեմ հաջորդ բաժնում, ստվերների և հարթակային ներկայցումները ևս կարող ենք այստեղ ցուցադրել: Կարող է դառնալ համայնքային նախագիծ, տարածքը գտնվում է Երևանի բավականին ծայրամսում և բնակիչները կարող են ներկայցումների բերել երեխաներին ավելի մոտ և հարմար վայրում, հետևաբար ավելի հաճախ: 5. Կհրավիրենք փոքր համերգային և թատերական խմբերի, կանցկացնենք վարպետության դասեր, հարմար կլինի նաև ոչ ֆորմալ
կրթության դասընթացների համար:Այսպիսով, ծրագրով
1.Թափոնի վերածվող հնամաշ ավտոբուսը դարձնում ենք կիրառելի:
2.Դպրոցի բակում ստեղծում ենք այլընտրանքային, կամերային, նմանատիպը չունեցող դպրոցական փոքրիկ, բայց բազմաֆունկցիոնալ ստվերների /ոչ միայն/ թատրոնի, համերգային տարածք:
Նպաստում ենք այլընտրանքային, մշակութային կրթության ձևավորմանը, հանրայնացմանը, տարածմանը: Կրթահամլիրում շատ են տարածաշրջանային կոմֆլիկտի արդյունքում ՀՀ տեղափոխված երեխաները, Փայտենիկը առանձին ծրագրով նախատեսում է տարբեր միջոցառումներ նրանց համար:

Fondos becados por Yerevan (July 2023)