«Վերածնունդ» փառատոն
![](http://d2r8ik3tdu68jx.cloudfront.net/bXXl3Dp6sEaPEmrjXEt9h1oWELIb6IhScfDPDJySzdM/rs:fill:940:470:1/format:jpg/plain/https%3A%2F%2Faf-production.s3.amazonaws.com%2Fphotos%2Fimages%2F319322%2Foriginal%2F280061935_5373083239421792_6822106482262835529_n.jpg)
«Վերածնունդ» փառատոնի նպատակն է արցախաբնակ երիտասարդության համախմբումը, փառատոնի մասնակիցների՝ հանրության հետաքրքիր ժամանցի կազմակերպումը, ինչպես նաև ծանոթությունը պատմամշակութային ժառանգությանն ու ազգագրական ավանդույթներին:
«Վերածնունդ» փառատոնի ծրագիրը կազմված է 3 մասից՝
✅ Փառատոնի բացում
✅ Համերգային ծրագիր
✔️ Պարային համույթների ելույթ
✔️ Հայրենասիրական երգեր կենդանի երաժշտության ներքո
✔️ Ժողովրդական պարերի ուսուցում
✅ Զրույց խարույկի մոտ
✔️ Հետպատերազմյան Արցախում երիտասարդության զբաղվածության պակասը լրացնելու առաջարկություն - դիսկուսիա տաք թեյի մատուցմամբ:
✔️ Արցախի հուշակոթողներին ծանոթություն/տարածքների մաքրման աշխատանքների պլանավորում/ զրույց-քննարկում մասնագետի հետ:
✔️ Նման հավաքների կազմակերպման շարունակականություն՝ նմանատիպ ֆորմատով «ՖորՌեստ ՀԱԲ»-ի տարածքում և Արցախի այլ գեղատեսիլ վայրերում:
Փառատոնի տաղավարներն են՝
🔻 Հրաձգություն օդամղիչ հրացանից /հաղթողներին կտրվեն մրցանակներ/
🔻 Զենքի քանդում-հավաքում ժամանակով /հաղթողներին կտրվեն մրցանակներ/
🔻 Կուրկուտի, թեյի և սուրճի հյուրասիրություն
🔻 Բատուտ /երեխաների համար/
Վճարովի ծառայություններ՝
🔻 Ժենգալով հաց
🔻 Գինի Արցախյան արտադրող ընկերություններից
🔻 Ոչ ավանդական խորոված
🔻 Սառը ոչ ալկոհոլային ըմպելիքներ
Փառատոնի ֆեյսբուքյան հղումն այստեղ՝
https://www.facebook.com/events/381638520644208