#Սյունիք | «Արևային էներգիայով սնուցվող Կապան»

Սմարթ հեռախոսների անվճար լիցքավորման, էկոլոգիապես անվնաս, արևային էներգիայից սնուցվող կայանի ստեղծումը հիմք կհանդիսանա Կապանում, ինչպես նաև Սյունիքի մարզում այլընտրանքային էներգիայի զարգացմանը։
Ծրագիրը նպատակ ունի խնայել էներգիա, նպաստել ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանը, բարձրացնել բնակիչների իրազեկվածության մակարդակը, զարգացնել քաղաքապետարանների՝ կայուն էներգետիկ ծրագրեր իրականացնելու կարողությունները:
Ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել էներգիաարդյունավետությունը և Կապանը դարձնել էներգիախնայող մոլորակի փոքրիկ և անբաժան մասնիկը։
Լիցքավորման կայանը կտեղադրվի քաղաքում գտնվող Սյունիքի մարզպետարանի հարակից այգում, որը հնարավություն կընձեռնի քաղաքացիներին, զբոսաշրջիկներին և առհասարակ բոլորին լիցքավորման դնել իրենց սմարթ սարքերը:
Նման տեսակի Էներգամատակարարման կայան մարզում չկա և սա կլինի նորարարություն Կապանի, տեղի բնակիչների և քաղաքը հյուրընկալվողների համար։
Արևային վահանակը լիցքավորում է վերալիցքավորվող 50ՎՏ հզորություն ունեցող մարտկոցը, որը հնարավորություն է տալիս երեկոյան և գիշերային ժամերին տրամադրել էներգիա մինչև 24 ժամ՝ կախված կուտակիչների լիցքավորման աստիճանից։ Լիցքավորման տևողությունը կախված է հեռախոսի և այլ սարքավորումների ապրանքանիշից և տեխնիկական տվյալներից: Սա նշանակում է, որ մարդիկ կարող են լիցքավորել հեռախոսները ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։
Արևային կայանից կլիցքավորվեն սմարթ հեռախոսներ, պլանշետներ և թվային այլ սարքավորումներ։

Fondos becados por Yerevan (August 2021)