Trained in Lake

All we need are emotions.
Մարդու հոգեվիճակը կախված է շրջապատից ստացված էմոցիաներից։ Մենք նվիրելու ենք էմոցիաներ․․․ դրական էմոցիաներ․․․
Մենք ուզում ենք տարբերվել և բոլորի ուշադրությունը աուտիզմ ունեցող անհատներից տեղափոխել նրանց ԾՆՈՂՆԵՐԻ վրա, ովքեր անցնում են հնարավոր ու անհնար բոլոր փորձությունների միջով, մոռանում են անձնական կյանքը, կարիերան, հաճախ նաև ընտանիքի մյուս երեխաներին։ Երբեմն նրանք կարիք են ունենում գովեստի խոսքեր լսելու, գնահատված և լսելի լինելու։

Էնտուզիաստների մեր թիմով մենք ցանկանում ենք “ռելաքս” օր նվիրել յուրահատուկ երեխաների յուրահատուկ ծնողներին։ Ինչպե՞ս։ Քանի որ երեխաների խնամքով զբաղվում են հիմնականում մայրիկները, ապա “ռելաքս” օրը մայրիկների համար է։ Նրանց դրական հույզերից է կախված նաև ընտանիքի և հայրիկների երջանկությունը։ Սակայն ընկղմված լինելով առօրյա հոգսերի մեջ՝ նրանք մոռանում են “կին լինելու գաղտնիքը”․ իրականացնելով փոքրիկ հարցում, թե ինչ են այս պահին ցանկանում մեր յուրահատուկների մամաները, վերջիններս պատասխանել են՝ մեկ օրով մոռանալ առօրյա գործերը և զբաղվել իրենցով։

Այսպիսով, պահպանելով համաճարակային բոլոր նորմերը, կազմակերպելու ենք Յոգայի և Զումբայի բացօթյա դասընթացներ և արթ թերապիա։ Այս ամենը ուղեկցվելու է հաճելի երաժշտությամբ, իսկ վերջում մեկ գավաթ գինիով և խորտիկներով՝ զրույց հոգեբանների և լայֆ քոուչների հետ, որպեսզի հերոս-մայրիկները մի քանի ժամով մոռանան իրենց առօրյա խնդիրների մասին, նոր “ԵՍ”-ով տուն վերադառնան և շարունակեն իրենց հերոսական աշխատանքը։ Հրավիրված հոգեբանները նրանց սովորեցնելու են, թե ինչպես պայքարել սթրեսսի դեմ, առօրյա բազմաթիվ խնդիրների մեջ գտնել դրականը և հաղթահարել բոլոր դժվարությունները։

Fondos becados por Yerevan (June 2020)