Առողջանոց տիկնիկաթերապևտիկ նախագիծ

Նորից մենք))
Ներկայացնում ենք «Առողջանոց» տիկնիկային նախագիծը: Նախագիծն իրենից ներկայացնում է տիկնիկային թերապիայի հանդիպումներ հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող երեխաների համար:

Նպատակը:Օգնել ստացիոնար բուժում ստացող երեխաներին հաղթահարել հիվանդանոցային իրավիճակի հետ կապված հոգեբանական և ֆիզիկական անհարմարավետությունը ու տագնապայնությունը, ինչպես նաև ուղղակի ուրախացնել նրանց:

Ինչպես: Ցանկանում ենք տիկնիկների հետ միասին այցելել երեխաներին: Տիկնիկները իրենց հետ կանցնեն որոշ բժշկական պրոցեդուրաներ խաղի միջոցով: Երեխաները կկարողանան սրսրկել տիկնիկներին, անել վիրակապեր, «վիրահատեն» նրանց: Ինչպես նաև պարզ բժշկական պարագաներից կպարտրաստենք հետաքրքիր իրեր:

Ում: Նախատեսում ենք այցելել օնկոլոգիական հիվանդություններ, տուբերկուլոզով հիվանդ, ինչպես նաև ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների: Ամեն հիվանդանոց այցելելիս ծրագիրը կփոխվի՝ կախված երեխաների հիվանդությունների առանձնահատկություններից:

Ձևը: Անցակցման ձևը կլինի ինչպես անհատական , այնպես էլ խմբային մակարդակով: Անահատական ասելով ի նկատի ունենք, որ տիկնիկները կայցելեն հիվանդասենյակներ, կխաղան իրենց հետ, կզրուցեն, «բժշկական պրոցեդուրաներ կանցնեն»: Խմբային մակարդակով տիկնիկները երեխաների հետ կխաղան, կանցնեն այնպիսի պրոցեդուրաներ, որոնց միջով երեխաներն են անցնում, և ամենակարևորը, երեխները հանդես կգան բժշկի դերից, իսկ տիկնիկները հիվանդների:

Տիկնիկները: Նախատեսում ենք կարել մեծ տիկնիկներ՝ կենդանիների կերպարներով, բայց երեխաների չափերի, որպեսզի երեխաները տիկնիկի հետ հավասար հարթության մեջ գտնվեն: Տիկնիկները կլինեն ինտերակտիվ, այսինքն՝ շարժվող բերանով, ձեռքերով և ոտքերով, կլինեն հագնված, այնպես, ինչպես սովորական երեխաները: Մենք նախատեսում ենք ունենալ երեք տիպի տիկնիկներ, որոնք կունենան առանձնահատկություններ (օրինակ, ֆիզիկական հաշմանդամություն, մազերի առրայություն կամ բացակայություն, հանվող վերջույթներ):

Подкрепен от Yerevan (October 2017)