Արցախի հզոր կանայք

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից ցավոք մենք ունեցանք տեղահանված Արցախյան մայրեր, մանուկներ, տատիկներ և պապիկներ, մինչ բոլորս զբաղված էինք նրանց տեղավորելու հարցերով նրանց ու մեր ամուսինները, հայրերն ու որդիները կռվում էին սահմանին: Ինչպես մեկ բռունցք մենք սկսեցինք թիկունքում ինքնակազմակերպվել և կանանցով ստեղծեցինք ցանց ու գուլպա գործողների մեծ բանակ: Այս գործը ծավալվեց և ցանց ու գուլպայից վերածվեց վաճառքի գնացող սվիտերների ու այլ տարատեսակ հագուստների: Այս ընթացքում այդ սվիտերները արդեն սկսել ենք վաճառել օնլայն հարթակներում և եկած գումարը ներդնում ենք նոր թելեր գնելու և նոր արտադրանք ստեղծելու մեջ: Կանանց խումբը օրօրի ավելանում է և համալրվում է թե Հայաստանաբնակ թե տեղահանված գործողներով: Այս ապրանքների վաճառքից մենք կկարողանանք ընդլայնել մեր գործը, համալրել նոր աշխատատեղերով, կգնենք նոր թելեր և շյուղեր, կգործենք մեր ազգային նախշերով սվիտերներ, որոնք վաճառվելու են թե խանութներում, թե օնլայն հարթակներում: Այս նախագծի կարևորությունը այն է, որ կանայք շարունակում են մնալ համախմբված, կռվել թիկունքում, չեն հանձնվում, ունեն գործ, հավատ և հույս վաղվա ավելի լուսավոր լինելու համար: Կանանցից շատերը նոր են միանում և սկսում զրոյից սովորել գործել և դա այն կարևոր օգնությունն է նրանց համար, որ կարողանան դուրս գալ դեպրեսիվ հոգեվիճակից, հաղթահարել կուրուստի ցավը, առաջ շարժվել, ստեղծել նորը, գուցե այդ պահին միայն սվիտեր են ստեղծում, սակայն այդ սվիտերն է, որ նրանց համար հիմք է դառնում նորը կառուցելու համար, օրեր առաջ կորցրած, սեփական ձեռքով վառած տան ու այգու փոխարեն: Նրանք բոլորովին տարբեր ոլորտներից են, տարբեր մասնագիտություններով, անգամ տարբեր կացարաններից, նրանց միավորում է մեկ բան համընդհանուր կորուստի ցավը, կորցրած տունը ու ընտանիքի զավակը և դեպի լուսավոր ապագա ամբողջ թափով շարժվելու հավատքը: Նրանք հզոր են և պատրաստ են նորը կառուցելու և մենք նրանց հետ միասին պատրաստվում ենք կառուցել այդ նորը, որ ունեն իրենց մտքում և հավատքի մեջ, նրանց հետ հավասար մեկ բռունց դարձած պայքարելու ենք, որպիսի նրանք այստեղ կարողանան ստեղծել նոր տուն, ծնեն զավակներ և մի նոր թափով առաջ շարժվեն:

Подкрепен от Yerevan (December 2020)