#awesomeArmavir | « Շրջող վրան »

Չնայած նրան որ ապրում ենք գեղեցիկ և մշակութային շրջանում՝ Արմավիրի մարզում, մասնավորապես՝ էջմիածին քաղաքում, այնուամենայնիվ տեսնում ենք երիտասարդների համար նախատեսված ժամանցային և տեղեկատվական վայրերի խիստ բացակայությունը: Դրա համար ցանկանում ենք ստեղծել մի մթնոլորտային վայր, որտեղ կհամատեղենք՝ օգտակարը, հաճելին և ինֆորմատիվը։
Նախագիծը, որը ցանկանում ենք իրագործել, իրենից ներկայացնում է շրջող վրան, որտեղ ինտերակտիվ տարբերակներով պատմվելու են տարբեր ոլորտներից (օրինակ՝ տիեզերք, բնություն, մեդիագրագիտություն, հայրենիք․․․ )՝ տեսասահիկների, երաժշտության միջոցով։ Նշենք նաև որ շրջող վրանը ամեն անգամ տեղակայվելու է համայնքի տարբեր մասերում, որպեսզի հասանելի լինի մեր երիտասարդներին։ Յուրաքանչյուր հանդիպման ավարտին կուենանք ըստ թեմայի QR կոդեր, որոնք սկանավորելով կգտնեն հավելյալ տեղեկություն տվյալ թեմայի մասին։ Հանդիպումը ամփոփելու համար վերջում ներկաները հնարավորություն կունենան ամեն հանդիպումից հետո հայտնելու իրենց կարծիքը, միասին քննարկելու թեմաները և այլն։

Грант предоставил Yerevan (August 2023)