Պերմակուլտուրայի կրթական այգի

Պերմակուլտուրա այգու հիմնում, գյուղատնտեսական հողատարածքի համադրումը բնության էկոսիստեմների հետ։
Սովորեցնում եմ ինպես համագործակցել բնության հետ, ոչ թե պայքարել բնության մեջ կատարվող երեւույթների դեմ։
Օրինակ ' ինչի բերքի որոշ հատված թողնել թռչունների, որովհետև նրանք հիմնավորվում են մեր տարածքում եւ օգնում կառավարել վնասատուների քանակը։
Սովորեցնում ենք խոնավապահպանման մեթոդներ, ինչես ճիշտ կազմել մարգերի շերտերը, որպիսի ջուր չներծծվի, դառնա գրունտային ջուր, ոչ էլ գոլորշանա, այլ կոնդենսատի ցիրկուլացյիա կատարի հողի վերեւի շերտի մոտ։
Սովորեցնում ենք փոխարինել պարարտանյութերի բույսերով, օրինակ որ բույսերն են ազոտ ֆիկսում, կամ ֆոսֆոր մոբիլիզացնում, եւ ինչպես կիրառել դրանք բերքատվությունը շատացնելու, փոշոտումը խթանելու, հողի որակները բարելավելու համար։
Սովորեցնում են կառավարելի պահել վնասատուների քանակը, օգտակար միջատների շնորհիվ, եւ ոնց արդյունավետ կիրառել այն, խուսափելով թունաքիմիկատների։
Սովորեցնում ենք արեւի էներգիայի մաքսիմալ շատ կիրառման մեթոդ, որը ուգլիռոդների տեսքով էներգիա է դառնում ստորգետնյա կենսաբազմազանության համար, նաեւ մուլչապատման մատերյալ հաջորդ տարվա համար ։
Սովորեցնում ենք ինչպես վարվել հողի հետ, որպիսի այն փորելու կարգի չլինի, քանի որ փորը տարիների ընթացքում էրոզիա է առաջացնում։
Սովորեցնում ենք բույսերի միջոցով վնասատուների դեմ պաշտպանության համակարգի ստեղծումը, օդային թակարդների հիմնումը։
Սովորեցնում ենք բոլոր տեսակի թափոնների կիրառումը, կամպոստերի պատրաստում, կամ հենց կամպոստի պատրաստում, որը մաքսիմալ շատ միկրոօրգանիզմ ներդրվի հողի մեջ։
Անձրեւաջրերի կառավարում, գրունտային ջրերից օգտվելու եղանակներ, վալականավաների պատրաստում, ագրոանտառաբուծության մեթոդներ, օդից ջուր ֆիքսելու , միկրոկլիմատ ձեւավորելու, անտառային շերտեր կառուցելու , ակվակուլտուրայի մեթոդներ եւ այլն։
Հողը սպառվող ռեսուրս է, իսկ մարդիկ դրա սպառման հիմնական պատճառը։
Մարդկանց կրթությունը հիմք կհանդիսանա բնության հետ համագործակցել, այլ ոչ թե ոչնչացնել։
Կենդանիների կիրառումը այգու մեջ որպես օգնական, կովերը էտի , խոզերը որդերի պապուլյացյաի, հավերը փորելու , հողը պարարտացնելու եւ այլն։

Грант предоставил Nature Armenia (July 2023)