Ջավախք ՀԱԲ

Մեր նախագիծըHospitality Hub-ն է (Հյուրընկալության Կենտրոն)։
Գյուղում գտնվող
երեխաների,մեծահասակների, բոլոր նրանց համար ովքեր ունեն ցանկություն դպրոցից, աշխատանքից հետո նոր բաներ սովորելու, հետաքրքիր ժամանց անցկացնելու, փորձի փոխանակում կատարելու և մի շարք անձնային աճ զարցացնող խաղեր, քննարկումներ, բանավեճեր, վեբինարների մասնակցելու հնարավորություն է։

Նպատակը` տրամադրել երիտասարդներին հիմնական ոչ ֆորմալ կրթություն, ազատ ժամանակի ո՛չ անիմաստ վատնում, ձեռներեցության ուսուցում, լեզուների բարելավում, տեխնիկական վերապատրաստում(ծրագրավորում, համակարգչային աշխատանքներ..), կինոդիտում, նկարչական ժամ, գրքերի քննարկում(սուրճով և համեղ ընդմիջմամբ), համապատասխան, ճկուն և որակյալ կրթություն դպրոցից դուրս երեխաների համար։

Կենտրոնացված քննարկումներ, երիտասարդներին սովորեցնել- ստեղծել թիմեր՝
գյուղում առկա խնդիրների լուծման համար(օրինակ`մաքրապատում, ծառատունկ…

Hospitality Hub-ում նպատակ ունենք ստեղծել`համայնք, որը կիսում և տրամադրում է օգտակար գիտելիքներ յուրաքանչյուրիս համար:
Hub-ում ամսական 2-3 անգամ շրջանից, համայնքներից (և ոչ միայն) հրավիրելու ենք փորձառու մենթորների, ովքեր կանցկացնեն վեբինարներ տարբեր ոլորտների վերաբերյալ։

Սա այն կենտրոնական վայրն է լինելու, որտեղ մենք կիսվելու ենք տարբեր ոլորտների վերաբերյալ գերհամապատասխան տեղեկատվության մի ամբողջ կույտով, սկսած կամավորությունից, մարքեթինգից, ծրագրավորումից, նորարարություններից և այլն։ Hospitality Hub-ն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է զարգանալու, զարգացնելու գյուղը բարձրացնել գյուղի ճանաչելիությունը, մտածելու մեր հետագա Ես-ի և Մեր Գյուղի հետագա սմարթ սերնդի մասին:

Грант предоставил Javakhk (April 2023)