Դիդակտիկ դասասենյակ Ջրափի համայնքում

Մենք նախատեսում ենք Ջրափիի դպրոցում ստեղծել դիտակտիկ սենյակ, որտեղ առաստաղին պատկերելու ենք աստղերի համաստեղության մասին ներկայացնող պատկերներ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ։ Ինչպես նաև արեգակնային համակարգի և մոլորակների մասին պատմող նկարներ։ Իսկ սենյակի պատերից մեկին լինելու է պատկերված ծառերի մասին պատմող նյութեր, կտրած ծառի կոճղեր, որոնց միջոցով կարելի է հաշվել, թե քանի տարեկան են ծառերը, ինչպես նաև կլինեն տարբեր տեսակի ծառերի նկարներ։
Մյուս պատին կլինեն միջատների մասին պատմող նկարներ, նրանց տեսակների, ինչպես են սնվում, զարգանում և այլն։ Մի պատի վրա կլինեն կենդանինները՝ վայրի և ընտանի, իսկ մյուս պատին կլինեն թռչունները իրենց տարբեր տեսակներով։
Սա կլինի ուսուցողական սենյակ բնության հետ կապվող։
Նաև կլինեն տարբեր խաղեր այս սենյակում դրված, խաղաթղթերի չափին թղթեր, որոնց վրա կլինեն հարցեր կենդանինների, թռչունների, արեգնակային համակարգի, ծառերի մասին։ Երեխաները կկարողանան բաժանվեն թիմերի և խաղան։ Կլինեն նաև թղթեր, որոնց վրա կլինեն հուշող պատասխաններ և վերջնական պատասխաններ։ Այս ամենի շնորհիվ երեխաները կկարողանան զարգացնեն իրենց գիտելիքները բնության այս հրաշքների մասին և ավելի պատկերավոր կերպով ընկալեն։
Այս պահին խոսել ենք դպրոցի տնօրինության հետ։ Ստացել ենք նրանց համաձայնությունը, մեծ ուրախությամբ պատրաստ են համագործակցել ևս նաև իրենց կողմից ևս ներդնում կատարեն այն ամեն մասով, ինչով որ կկարողանան։

Грант предоставил Nature Armenia (February 2023)