Ալպինիստական անկյուն

Ծրագրի գաղափարը Ստեփանակերտի 3-րդ դպրոցում մագլցման պատով ալպինիստական անկյուն ունենալն է, որի շուրջ և որի շնորհիվ կզարգանան արցախցի պատանիների ֆիզիկական տվյալները, կզարգանա սերը դեպի լեռնագնացությունը, էքստրեմալ տուրիզմը, կհարստացվեն գիտելիքները լեռնագնացության, առաջին բուժօգնության, աշխարհագրության մասին։
Նպատակներից մեկն էլ արցախցի քաղաքաբնակ երեխաներին իրենց շրջակայքը սիրել տալն ու դրանք ճանաչելի դարձնելն է լեռնագնացության, ագրոտուրիզմի գործնական դասերի և տեսական դասընթացների միջոցով։
Ծրագիրը կոչվում է Ալպինիստական անկյուն կամ «Դեպի Քիրս», քանի որ մեր նպատակն է վերադարձնել արցախցի երեխաների մեջ հույսն ու ցանկությունը ուժեղ, կիրթ, պատրաստված լինելու և դեպի Քիրս և այլ արցախյան լեռներ արշավելու։
Ալպինիաստական անկյունը կառուցվելու է Ալպինիզմի ֆեդերացիայի մասնագետների օգնությամբ։ Դասընթացները վարելու են հմուտ լեռնագնացներ, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ, հայագետներ, փրկարարներ, զինվորականներ։ Կազմվելու է դասընթացների ամենամյա պլան, որը կանցկացվի դպրոցում ալպինիստական պատի մագլցման օրերին զուգահեռ։
Պատի պահպանման և օգտագործման մեջ մեծ է լինելու դպրոցի բարձր դասարանների աշակերտների դերը։ Հենց նրանք են հետևելու օրակարգին, օգնելու փոքրերին, սովորեցնելու ու ապահովելու պատի և անկյան շարունակական կյանքը։
Դասընթացներին զուգահեռ կլինեն նաև գործնական այցեր համայնքներ, քայլարշավներ և ճանաչողական այցեր։

Грант предоставил Artsakh (November 2021)