Շինուհայրում խաղահրապարակի վերաիմաստավորում

Շինուհայրը Սյունիքի մարզի խոշոր ու ամենամեծ գյուղական բնակավայրն է համարվում, գյուղին հարակից տարածքում է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ Տաթևերը, գյուղամիջով է անցնում նաև միջպետական ճանապարհը։ Այստեղ են վերաբնակեցվել Արցախի մեր տեղահանված հայրենակիցները։ Գյուղն ունի մոտավոր 2660 բնակիչ, գյուղում շատ անելիքներ կան, բայց դպրոցական արձակուրդներին կամ առհասարակ երեխաների ժամանցի վայրերը բացակայում են, կա ցանկապատված խաղահրապարակ, բայց գույքը բացակայում է։ Երեխաները պատկերավոր ֆուտբոլի դաշտ են ընդգծում խաղում (ինչ ֆուտբոլային խաղ եթե ոտքերիդ տակ խճաքարեր են)։ Երեխաների առորյան խաղահրապարակում ավելի հետաքրքիր դարձնելու համար, որոշեցի այս ծրագրին դիմել խաղային ժամանց ապահովող գույք ավելացնելու մասին։
Խաղահրապարակը բավականին մեծ է ինչ թույլ է տալիս մի քանի խաղային գույք ավելացնելու։ Ծրագրում նախատեսվում է գնել՝
Վոլեյբոլի կանգնակ,

Շղթաներով փոքր երկտեղանոց ճոճանակ։
Վոլեյբոլի կանգնակը կապահովի մեծահասակ երեխաների ժամանցը իսկ շղթաներով փոքր երկտեղանոց ճոճանակը փոքրահասակ երեխաների։
Խաղահրապարակում առկան է 4 նստարան, որը ներկման կարիք ունի, դա ևս նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել։
Նաև նախատեսվում է ցանկապատի երկայնքով գույնզգույն ներկված մեքենայի հին անվադողեր տեղադրել՝ խաղահրապարակին գեղեցիկ տեսք հաղորդելու համար։
Որպես հավելյալ տեղեկություն, նշեմ նաև, որ հնարավորության դեպքում այլ ծրագրերի ևս դիմելու նպատակ ունեմ հատուկ խաղահրապարակի համար նախատեսված ասֆալտապատման համար, ինչը թույլ կտա երեխաներին մաքուր ու անվնաս խաղային ժամանց ապահովելուն։

Financiado pelo capítulo Yerevan (August 2026)