#revival Շոկոլադե լաբորատորիա

Պատկերացնենք լաբորատորիա-արտադրամաս, որտեղ աշխատում են շոկոլադագործ-տեխնոլոգները։
Շոկոլադե Լաբորատորիա ծրագիրը նախատեսված է դեռահասների համար, ովքեր ցանկանում են սովորել սննդի տեխնոլոգիա, ստեղծագործել, իրականացնել համտեսներ և գրել իրենց ստեղծագործության համար վաճառքի պլան։
Ծրագիրը ոչ միայն շոկոլադի պատրաստման դաս է, այլ մի ամբողջ ուսումնական փորձառություն, որի ընթացքում դեռահասները կներկայանան որպես շոկոլադագործներ։
Կրթական ծրագրում դեռահասները կսովորեն սննդի քիմիա և ֆիզքիմիա, պատկերացում կազմելու համար շոկոլադի հալման, խտացման և համադրությունների մասին։
Մասնակիցները կփորձարկեն տարբեր բաղադրիչների համադրություններ՝ ստեղծելով իրենց յուրահատուկ շոկոլադը։
Ծրագրի նպատակն է ապացուցել, որ սովորելը կարող է լինել ոչ միայն օգտակար, այլև համեղ։
Այս կերպ դեռահասների շրջանում կառաջացնենք հետաքրքրությույուն սննդի արդյունաբերության, այդքան «վախենալու» քիմիայի և բիզնես գաղափարների նկատմամբ։
Երկօրյա դասընթացը կիրականացվի երկու փուլով։
Առաջին օրը մասնակիցները ձեռք կբերեն շոկոլադագործության մասին տեղեկատվություն, կգրեն թե ինչն է լինելու իրենց առաջին արտադրանքը, կկազմեն բաղադրագիր։
Երկրորդ օրը ըստ իրենց նախագծած բաղադրագրի և ստացած գիտելիքների կպատրաստեն շոկոլադները։
Մասնակիցներ՝ 10-12հոգի (15-17 տարեկան դպրոցականներ)։
Մանակիցները կընտրվեն ըստ հարցազրույցի կամ մոտիվացիոն նամակի, այս կերպ կբարձրացնենք ծրագրի հանդեպ լրջությունը։