Հոգվորթսյան կախարդներ

Ես ուրախ եմ ներկայացնել Ձեզ մեր awesome նախագիծը, որը իրենից ներկայացնում է Հարրի Փոթերի թեմատիկայով անկյունի ստեղծում Ալավերդու թիվ 10 դպրոցում։ Դպրոցը գտնվում է Ալավերդի համայնքում, ունի մոտ 80 աշակերտ, վերանորոգված չէ։ Հարրի Փոթերին և Հոգվորթսին նվիրված անկյունը կդառնա մեր դպրոցի ամենասպասված, ամենասիրված, ամենահետաքրքիր, ամենաթույն, ամենաաշխույժ, ամենակախարդական, ամենաստեղծարար հատվածը, որի կարիքը մենք այդքան շատ ունենք։ Մեր աշակերտները շատ ոգևորված են այս գաղափարով։ Այն կնպաստի մեր երեխաների ստեղծագործական, նախաձեռնողական կարողունակությունների զարգացմանը։ Երեխաները շատ են մոտիվացված հատկապես Հարրի Փոթերի աշխարհով և ներկայացումներ բեմադրելու, դրանք այլ աշակերտների ներկայացնելու գաղափարով։ Բարև Ձեզ, Ամեն ինչ սկսվեց մի հետաքրքիր ու մոգական միջոցառումից, որը նվիրված էր Հարրի Փոթերի վիպաշարին։ Ես և մեր դպրոցի չորս աշակերտներ միասին կազմակերպեցինք շատ գեղեցիկ միջոցառում՝ մեր ուժերով պատրաստելով փոթերյան աշխարհի հետ կապվցած մի շարք ատրիբուդներ։ Մենք նպատակ ունեինք համախմբել բոլոր փոթերասերներին, փոխել մեր դպրոցներում միջոցառումների ընդունված ֆորմատը և ամենակարևորը ցույց տալ այն մարդկանց՝ հատկապես ուսուցիչներին, որ Հարրի Փոթերի վիպաշարը լոկ արկածային գրականություն չէ և այն իր մեջ պարունակում է շատ կարևոր գաղափարներ, որոնք պետք է ավելի խորը սերմանվեն մեր երեխաների մեջ։ Միջոցառումը շատ լավ ընդունվեց, քանի որ ինտերակտիվ էր (կախարդակն փորձեր արվեցին, բաշխիչ գլխարկի արարողություն, վիկտորինա, մեզ հյուր էին եկել նաև վիպաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգը, վիպաշարի հերոսները)։ Իմանալով մեր միջոցառման մասին մեզ հրավիրեցին նաև Վանաձորի թիվ 20 դպրոց։ Մենք նոր հրավեր ենք ստացել այլ դպրոց ևս այցելելու։ Այս ամենից ոգևորված մենք ցանկանում են ստեղծել հոգվորթսյան մի կախարդական և մոգական անկյուն մեր դպրոցում, կազմավորել թատերական փոքրիկ խմբակ, ավելի հարստացնել անհրաժեշտ նյութերը և, քանի որ Ալավերդի քաղաքում դպրոցականների համար ժամանցի վայրեր կարելի ասել չկան, կարող են մեզ հյուր գալ համայնքի և մոտակա գյուղերի դպրոցականները, մասնակցել ինտերակտիվ միջոցառումների։ Մենք կարող ենք այցելել այլ դպրոցն

Financiado pelo capítulo Yerevan (April 2023)