Ջերմոցային տնտեսության մոդել դպրոցում

Բարև ձեզ, ես Սուսաննան եմ, ք. Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի բնապահպանական ակումբի ղեկավարը:
Մեր գաղափարը հիանալի է նրանով, որ ջերմոցային տնտեսության մոդելի շնորհիվ քաղաքաբնակ երեխաները կծանոթանան ջերմոցի աշխատանքին: Նրանք սերմից կաճեցնեն փշատերևների սածիլներ և կնվիրեն Վանաձորի անտառտնտեսությանը՝ ունենալով մեր փոքրիկ ներդրումը անտառվերականգնման գործում:
Դրա համար կօգտագործենք դպրոցի գրադարանի չօգտագործվող մետաղյա 7 դարակները՝ ստելաժները:

Financiado pelo capítulo Nature Armenia (October 2022)