Սննդային թափոնների կոմպոստացում

Ծրագրի նպատակն է Գորիս համայնքի մեծ սննդային օբյեկտներում կուտակվող սննդային թափոնները կոմպոստացման եղանակով վերածել պարարտանյութի։ Համագործակցելով տեղի սրճարանների, հյուրանոցների և ռեստորանների հետ՝ նրանց կտրամադրենք հատուկ աղբամաններ, որոնց մեջ կհավաքեն սննդային մնացորդները և կփոխանցեն մեզ։ Այնուհետև սննդային թափոնը կլցնենք նախապես փորված փոսերի մեջ, թափոնի վրա կլցնենք կալիֆորնիական որդեր, փայտի թեփ, փտման պրոցեսը արագացնող բնական նյութեր։ Հողի մեջ նաև կտեղադրվեն խողովակներ, որպեսզի օդի հետ շփումը արագացնի փտման պրոցեսը։ Արդյունքում՝ 7-15 օրվա ընթացքում կստանանք սննդային թափոններից առանց քիմիկատների պարարտանյութ, որը կծառայի համայնքին պատկանող հողերը պարարտացնելու համար։ Հետագայում հաջողություններ արձանագրելու դեպքում կարող ենք ընդլայնել կանաչ տարածքները և մեր արտադրանքով կլինենք առաջիններից, ով սննդային թափոններից բնական միջոցով՝ կոմպոստացման եղանակով, ստանում է բնական պարարտանյութ։
Պարարտանյութը համայնքի ծաղկանոցների համար կլինի անվճար, փաթեթավորված տարբերակը առկա կլինի խանութներում․ խանութներում վաճառվող պարարտանյութից առաջացած շահույթը կծառայի կոմպոստացման չափսերի մեծացման համար։ Որոշ գումար կհատկացվի պոլիէսթեր նյութից բազմակի օգտագործման տոպրակներ կարելու համար, որոնք կբաժանվեն ԳՊՀ ուսանողների և համայնքի աշակերտների (People in Need Armenia-ի կողմից իրականացվել է հետազոտություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ պոլիէսթեր նյութը ավելի փոքր հետք է թողնում):
Ծրագրի գաղափարը ներկայացրել ենք համայնքի խոշոր սննդային օբյեկտների, ինչպիսիք ենՌոյալ հյուրանոցը, Կիրճ հյուրանոց-ռեստորանը, Լաստիկալ ռեստորանը, Տակառիկ ռեստորանը, Դե Լյուքս սրճարանը։ Հաջողություններ արձանագրելու դեպքում կընդլայնենք համագործակցության շրջանակը ներգրավելով ավելի մեծ թվով շահառու օբյեկտների։

Financiado pelo capítulo Nature Armenia (July 2021)