«Ստվերների և Աստղերի Խաղահրապարակ»

«Ստվերների և Աստղերի Խաղահրապարակ»

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում կա մի խաղահրապարակ, որն արդեն 10 տարի մոռացված է։ Ժանգոտված կառուսելները, լքված խաղահրապարակն ու շուրջբոլորը շարված բետոնե բլոկները խորհրդանշում են դատարկություն։ «Նոր Միտք» երիտասարդական նախաձեռնության 10-20 ակտիվ կամավորներով մենք նպատակադրվել ենք 100% DIY (սեփական ուժերով) եղանակով այս լքված վայրը վերածել արվեստի, գիտության ու լույսի իսկական տիեզերական հաբի։
Մեր առաջնային նպատակն է ստեղծել անվտանգ, խնամված միջավայր, որը ցերեկը կծառայի որպես գունեղ խաղահրապարակ ու հանգստի գոտի, իսկ երեկոյան՝ մթության մեջ, կվերածվի բացօթյա աստղային կինոթատրոնի և համայնքային աստղադիտարանի։
Այս վերափոխումն իրականացնելու համար մենք նախ վերանորոգելու և փականով ենք ապահովելու մուտքի դուռը՝ կանխելով անասունների մուտքն ու ապահովելով տարածքի մաքրությունը։ Այնուհետև ժանգոտ մետաղական կառույցները հղկելու և պատելու ենք վառ նեոնային ու մթության մեջ փայլող ներկերով, իսկ կից պատին նկարելու ենք մուլտ-հերոսի հսկայական պատկեր, որի փայլող դետալները գիշերը դառնալու են յուրահատուկ նկարչական զոնա: Տարածքում առկա կլոր բետոնե քարերին տալու ենք երկրորդ կյանք․ մի մասի մեջ տնկելու ենք գունագեղ ծաղիկներ, իսկ մյուսները վերածելու ենք աստղային քարտեզներով ու հանելուկներով ստեղծագործական նստարանների։
Արդյունքում այս տարածքը դառնալու է Բաղանիսի ամենաակտիվ համայնքային հավաքատեղին։ Մայրամուտին, երբ նեոնային դետալներն ու մուլտ-կերպարը սկսեն փայլել, միացնելու ենք շարժական պրոյեկտորն ու համայնքային աստղադիտակը։ Գյուղի երեխաներն ու բնակիչները ծաղկաման-նստարաններին նստած դիտելու են ֆիլմեր, կրթական մուլտֆիլմեր, մասնակցելու են քննարկումների, իսկ հետո աստղադիտակով ուսումնասիրելու են տիեզերքը։
Սա սահմանամերձ գյուղի երիտասարդների ինքնակազմակերպման ու համայնքը սեփական ձեռքերով շենացնելու իրատեսական ծրագիր է։ Մենք ունենք պատրաստակամ թիմ և ոգեշնչող գաղափար, որը լքված և խունացած վայրից դառնալու է Բաղանիսի ամենալուսավոր ու հետաքրքիր անկյունը՝ միավորելով ամբողջ գյուղին աստղերի տակ։

Ֆինանսավորված Yerevan կողմից (October 2026)