Մեր մասին

«Օսմ» հիմնադրամը (Awesome Foundation) համընդհանուր բնույթ կրող միավորում է, որը կոչված է աշխարհում ամենախենթ գաղափարների առաջմղմանը՝ յուրաքանչյուր մրցույթային շրջափուլում 1000 ԱՄՆ դոլար հատկացումով: «Օսմ»-ի յուրաքանչյուր անկախ մասնաճյուղ աջակցում է ամենահետաքրքիր նախագծերի իրագործմանը սովորաբար ամսական կտրվածքով հատկացվող միկրո դրամաշնորհների միջոցով: Այս դրամաշնորհները՝ 1000 ԱՄՆ դոլար կամ տեղական արժույթով համարժեք գումար է, հավաքագրվում են հոգաբարձուներից եւ հատկացվում մասնակիցներին, ովքեր աշխատում են օսմ (հիանալի) նախագծերի իրագործման ուղղությամբ, առանց որեւէ պարտավորության:

Ի՞նչ է նշանակում «օսմ»

Յուրաքանչյուր մասնաճյուղ յուրովի է մեկնաբանում «օսմ» խոսույթը: Որպես այդպիսին, «օսմ» նախագծերն ընդգրկում են ամենատարբեր բնագավառների լայն շրջանակ՝ ներառյալ արվեստի, տեխնոլոգիաների, համայնքային զարգացմանն ուղղված գաղափարներ: Դրանցից շատերը նորարարական ու փորձարարական են եւ երբեմն զարմանք ու հիացմունք են առաջացնում: Երբեմն էլ օսմ գաղափարները մարտահրավեր են նետում եւ շատ հաճախ ոգեշնչման աղբյուր դառնում: Համոզվելու համար, թե մենք ինչ նկատի ունենք՝ կարող եք ներբեռնել որոշ դրամաշնորհային նախագծեր մասնաճյուղերի էջերից: Մենք դեռ սպասում ենք դինոզավրերով նախագծի.

Ուրիշները գիտե՞ն սրա մասին

2009 թվականին համեստ մեկնարկ տալուց ի վեր՝ մեր գործունեությունը բազմիցս լուսաբանվել է զանգվածային լրատվության միջոցների կողմից: Մենք հատկապես կարեւորում ենք հետևյալ լրատվամիջոցների հրապարակումները՝ The New York Times, BBC, CBC, WGBH, Chronicle of Philanthropy, and The Boston Globe.

Ինչպե՞ս է գործում հիմնադրամը, ո՞ր մասնաճյուղ պետք է դիմել, ե՞րբ են արձագանքելու իմ դիմումին

Այս եւ այլ հաճախ տրվող հարցերի պատասխանները կարող եք գտնել այցելելով մեր ՀՏՀ բաժինը։

Կապ

Ունե՞ք հիանալի (օսմ) գաղափար... դիմե՛քդրամաշնորհի համար

Որևէ մասնաճյուղի հետ կապ հաստատելու համար, խնդրում ենք օգտվել տվյալ մասնաճյուղի էջի վերևի հատվածում նշված էլեկտրոնային հասցեից: Մասնաճյուղերի էջերը կարող եք գտնել այս վեբկայքի «Մասնաճյուղեր» բաժնում: Ընդհանուր բնույթի հարցերի համար կարող եք մեզ գրել contact@awesomefoundation.org հասցեով (այս հասցեով մենք չենք տրամադրում դիմումների մասին տեղեկություններ): Մեր գործունեությանը ծանոթանալու համար կարող եք հետևել մեզ Twitter-ում եւ Facebook-ում։

Եթե հետաքրքրված եք հիմնելու նոր մասնաճյուղ և հավաքագրել եք նվազագույնը 10 «հոգաբարձուների» խումբ, ովքեր պատրաստ են տրամադրել $100 (կամ տեղական համարժեք դրամ) ամենամսյա ֆինանսավորման համար, ապա կապվեք մեզ հետ join@awesomefoundation.org հասցեով:

Start a Chapter

The Awesome Foundation is driven by hundreds of volunteers around the world who organize, launch, and run chapters that give out monthly grants. It's simple and a lot of fun. Interested in getting one started up in your own community? Find out more.