Օսմը ամենուր

United Arab Emirates

Dubai

United States

Alaska

Ann Arbor, MI

Asheville, NC

Atlanta, GA

Austin, TX

Baltimore, MD

Birmingham, AL

Boston, MA

Buffalo, NY

Cass Clay

Chicago, IL

Cleveland, OH

Columbus, OH

Denver, CO

Erie, PA

Gainesville, FL

Gloucester, MA

Key West, FL

Los Angeles, CA

Louisville, KY

Miami, FL

Montclair, NJ

New York City, NY

Newburgh, NY

North Minneapolis, MN

Northern Virginia (NOVA)

Oahu, HI

Oakland, CA

Oklahoma City, OK

Orlando, FL

Philadelphia, PA

Phoenix, AZ

Piqua, OH

Pittsburgh, PA

Plano, TX

Port Washington, NY

Portland, OR

Poughkeepsie, NY

Pueblo, CO

Raleigh-Durham, NC

Rochester, NY

Rockport, MA

San Antonio, TX

San Francisco, CA

San Jose, CA

Santa Cruz, CA

Santa Fe, NM

Seattle, WA

South Bend, IN

State College, PA

Tallahassee, FL

Washington, DC

Youngstown, OH

Հաճախ տրվող հարցեր

Սա իրակա՞ն է։

Այո։

Գումարը որտեղի՞ց է կուտակվում։

Յուրաքանչյուր մասնաճյուղ սեփական միջոցներն է տրամադրում։ Հիմնականում 10-15 հոգաբարձուներ ամենամսյա դրամաշնորհի համար տրամադրում են յուրաքանչյուրը $100 (կամ տեղական համարժեք դրամ)։ Որոշ մասնաճյուղեր ունեն ավելի շատ հոգաբարձուներ, ովքեր կիսում են ֆինանսական պարտավորությունը։

Սա ներդրու՞մ է, թե՞՝ վարկ։

Ոչ։ Բոլոր մասնաճյուղերը դրամաշնորհները տրամադրում են առանց պարտավորությունների և սեփականություն չեն պահանջում այն ծրագրերի համար, որոնց աջակցում են։ Մենք չենք ցանկանում, որ ֆինանսները հետ վերադարձվեն։

Ինչպե՞ս եք կազմակերպվում։

Շատ ազատ։ Յուրաքանչյուր մասնաճյուղ գործում է ամբողջապես անկախ, և համարյա ոչ մի մասնաճյուղ պաշտոնապես գրանցված չէ որպես կազմակերպություն։ Մասնաճյուղերից շատերը կազմվում են աշխարհագրական հիմքի վրա, բայց մի քանիսը կազմվել են թեմատիկ սկզբունքով։ Կամավորների փոքրիկ համայնքը օգնում է համաշխարհային կառույցին։

Ովքե՞ր կարող են դիմել։

Յուրաքանչյուրը կարող է դիմել դրամաշնորհի համար՝ անհատները, խմբերը, ինչպես նաև կազմակերպությունները։ Եթե Դուք կարող եք լրացնել դիմումը, ապա Դուք կարող եք դիմել։

Կաջակցե՞ք իմ ծրագրին։

Մեզ դիմելն է միակ ճանապարհը պարզելու, թե արդյոք կաջակցենք Ձեր ծրագրին: Դա երկար չի տևի։ Այն դեպքում, երբ բոլոր մասնաճյուղերը տարբեր են, այնուամենայնիվ, որոշ տիպի նախագծերին սովորաբար չի տրամադրվում աջակցություն։ Դրանք այն նախագծերն են, որոնք անձնական են և սահմանափակ ազդեցություն կունենան համայնքի վրա։

Ո՞ր մասնաճյուղին ես պետք է դիմեմ։

Մասնաճյուղերից շատերը նախընտրում են ծրագրեր, որոնք զարգացնում են իրենց համայնքը, չնայած որոշ մասնաճյուղեր ընդունում են նաև այնպիսի դիմումներ, որոնք վերաբերում են ավելի լայն շրջանակների։ Փորձեք դիմել Ձեզ մոտ գտնվող մասնաճյուղին՝ այն տարածքում(https://www.awesomefoundation.org/hy/chapters), որտեղ Դուք պատմություն ունեք, կամ կարծում եք, որ այդ մասնաճյուղը հետաքրքրված կլինի Ձեր գաղափարով։ Եթե դա հնարավոր չէ, Դուք կարող եք դիմումի ձևաթղթում ընտրել «Ցանկացած» տարբերակը կամ դիմել թեմատիկ մասնաճյուղերից մեկին։

Կարո՞ղ եմ դիմել մեկից ավելի մասնաճյուղերի։

Այո, եթե Դուք կարծում եք, որ մեկից ավելի մասնաճյուղեր կարող են հետաքրքրված լինել Ձեր նախագծով։ Այնուամենայնիվ, մենք խրախուսում ենք Ձեր դիմումներում նշել, թե որ մասնաճյուղ կամ մասնաճյուղեր եք դիմում։

Ե՞րբ պատասխան կստանամ։

Մասնաճյուղերից շատերը ամեն ամիս հանդիպում են քննելու դիմումները և որոշելու դրամաշնորհը ստացողին: Չնայած որոշ մասնաճյուղեր որոշումները կայացնում են հանրային բաց միջոցառումների ընթացքում, որտեղ ընտրված դիմորդները կարող են շատ հակիրճ ներկայացնել իրենց նախագիծը։ Եթե Դուք որևէ պատասխան չեք ստացել դիմելուց հետո մի քանի ամիսների ընթացքում, հավանաբար Ձեր նախագիծը չի ընտրվել։ Մասնաճյուղերից շատերը շարունակում են քննել անցյալ ամիսներին ստացած դիմումները, այդ իսկ պատճառով նորից դիմելու կարիք չկա, քանի դեռ Ձեր գաղափարը չի փոխվել։

Ինչպե՞ս կարող եմ ներգրավվել։

Մենք ողջունում ենք մեզ օգնելու Ձեր ցանկությունը։ Առաջին հերթին, եթե Դուք գիտեք մարդկանց հիանալի (օսմ) գաղափարներով, որոնք աջակցության կարիք ունեն, խնդրում ենք տեղեկացնել նրանց մեր մասին։ Իսկ եթե Դուք ցանկանում եք դառնալ հոգաբարձու, խնդրում ենք կապվել Ձեր տեղական մասնաճյուղի հետ։ Եթե չկա տեղական մասնաճյուղ, և Դուք ցանկանում եք հիմնադրել այն, գրեք մեզ այս էլեկտրոնային հասցեով՝ join@awesomefoundation.org.