Ուտելի սպասք

Առաջարկում ենք գյուղատնտեսական մթերքների այլընտրաքնային վերամշակում։ Գյուղատնտեսական տարբեր մթերքներից, մրգերից, հացահատիկից ստեղծել ուտելի սպասք, որը շատ լավ այընտրանքային առաջարկ է համեմատած թղթե և պլաստիկ սպասքի նաև սննդային տարրաների հետ։ Այն հարմար է։ Հարկավոր չէ լվանալ և իրականում այն կարելի է օգտագործել խորտիկների կամ քաղցր ուտեստների փոխարեն: Էկոլոգիապես մաքուր են, չեն աղտոտում շրջակա միջավայրը։ Ուտելի սպասքը կեր է հանդիսանում կենդանիների համար: Էկոլոգիական կրթական նշանակություն ունի երեխաների շրջանում: Պլաստիկի արգելումը և վնասակարությունը շատ մեծ է և առաջացնում է էկոլոգիական խնդիրներ, անգամ եթե մենք ուտելի ամանները թափենք անտառում կամ այլ վայրերում ապա դրանցով կենդանիները կսնվեն։ Նախագծի միջոցով կարող ենք լուծել հետևյալ խնդիրները՝
• Սնունդը էկոլոգիապես մաքուր տարրաներում պահել
• Օգտակար ու մաքուր սնունդ օգտագործել
• Երեխաներին անվտանգ տարրաներով սնունդ մատուցել
• Պիկնիկների ժամանակ թափոնի, աղբի կառավարում
• Էկոլոգիապես մաքուր այլընտրանքները գտնել մատչելի գներով
• Աղբի խնդրի վերացում
• Ներդված լումա՝ բնության պահպանման գործում
• Սննդի կետերի համար սովորականից տարբերվելու հնարավորություն
• Երեխաներին փոքր տարիքից բնապահպանության մասին սովորեցնելու՝ հետաքրքիր և համեղ սննդի միջոցով
• Ֆերմերների համար թափոնները՝ որպես անասնակեր օգտագործելու հնարավորություն
Իմ բիզբես գաղափարը ընդգրկում է մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսություն, էկոլգիա, տուրիզմ և սննդի արդյունաբերություն
Շուկայում իմ առաջարկվող սպասքը նորարարություն է, մրացակիցներ կարող են հանդիսանալ պլաստիկե, թղթե և ծղոտից սպասք արտադրողները:

Ֆինանսավորված Nature Armenia կողմից (April 2023)