Awesome Art Playground

Awesome Art Playground-ի շրջանակներում թիմը կբարեկարգի Երևանում գտնվող բաց խաղադաշտերից մեկը՝ հաղորդելով դրան չկրկնվող տեսք։ Արտերկրից հատուկ հրավիրված սթրիտ արտ նկարիչները կմիավորվեն տեղացի արվեստագետների հետ՝ վերածելով խաղադաշտը բաց երկնքի տակ գտնվող կտավի և խաղադաշտն ավելի գրավիչ կդարձնեն երեխաների և, ինչու ոչ՝ մեծահասակների համար: Դաշտի վրա կարվեն նաև հատուկ գծանշումներ, այդպիսով ավելի հարմար կդառնա բակային բասկետբոլ խաղալը: Նմանատիպ նախագծեր աշխարհում շատ քիչ կան, ուստի Awesome Art Playground-ը նաև գրավիչ կլինի սթրիտ արտը գնահատող զբոսաշրջիկների համար՝ դառնալով Երևանի բակային սպորտի և արվեստի այցեքարտերից մեկը:

Ֆինանսավորված Yerevan կողմից (June 2019)