Awesome Foundation Մանկական Վազքուղի-Վանաձորի վազք

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը 2025 թվականից Հայաստանի երրորդ խոշոր քաղաք Վանաձորում կազմակերպում է ամենամյա վազքի կիսամարաթոն: Մեր առաքելությունն է խթանել առողջ ապրելակերպը, համայնքային զարգացումը և մարզային տուրիզմը՝ միաժամանակ հավաքելով միջոցներ առողջապահական մասնագիտությամբ ուսանողական կրթաթոշակների, մասնագիտական վերապատրաստումների համար:
2025թ․ մեզ հաջողվեց ներգրավել 400 վազորդ Երևանից, Հայաստանի մյուս մարզերից և արտերկրից: Վազքը ներառում էր 4 վազքատարածություն՝ 1կմ (մանկական), 5կմ, 10կմ և 21,1 կմ (կիսամարաթոն): Միջոցառումը ունեցել է զգալի տնտեսական ակտիվություն Վանաձոր քաղաքում և մարզում՝ սպասարկման ոլորտի, ժամանցի և տեղական բիզնեսների համար։
Առաջարկում ենք այս տարի գործարկել Մանկական 1կմ Վազքուղի Awesome Foundation-ի գործընկերությամբ:
2026 թվականի օգոստոսին նախատեսվող վազքի համար նախատեսում ենք ունենալ հատուկ 1 կիլոմետր մանկական վազքուղի 5-12 տարեկան երեխաների համար: Սա կլինի միջոցառում, որի հովանավորը կլինի Awesome Foundation-ը և կդառնա վազքի օրվա ամենահուզիչ և ներշնչող պահերից մեկը:
Ինչու՞ է մանկական վազքը կարևոր:
Առողջ սերնդի ձևավորում - Երեխաներին վաղ տարիքից սովորեցնում ենք սիրել սպորտը և ակտիվ ապրելակերպը
Ընտանեկան միջոցառում - Ծնողները գալիս են ողջ ընտանիքով, երեխաները վազում են, մեծերը՝ որպես հանդսիատես խրախուսում
Վանաձորի երեխաների համար -Մարզերի շատ երեխաներ չունեն հնարավորություն մասնակցելու կազմակերպված սպորտային միջոցառումների: Սա կլինի անմոռանալի փորձառություն նրանց համար
Ներառականություն - Յուրաքանչյուր երեխա՝ անկախ ֆիզիկական պատրաստվածությունից, կարող է հաջողությամբ մասնակցել վազքին և ստանալ մասնակցության մեդալ
Ներշնչանք մեծ վազորդների համար - Վազքի մասնակիցների համար երեխաների ներկայությունը մոտիվացնող է

Ինչ կներառի Awesome Foundation Մանկական Վազքուղին՝
Պաշտոնական 1կմ մանկական վազքուղի Վանաձորի կենտրոնում
200 երեխայի մասնակցություն
Մեդալներ բոլոր ավարտողների համար
Նվերներ հաղթող երեխաներին
Նախատեսվում է նաև տոնակատարություն երաժշտությամբ և զվարճանքով
Ընտանեկան լուսանկարչական գոտի Awesome Foundation լոգոյով

Financé par Yerevan (May 2026)