Բույն արագիլների համար

Արարատի մարզի Արմաշ համայնքը միշտ առանձնացել է արագիլների բազմությամբ և գյուղի հարևանությամբ անցնող Երևան Մեղրի մայրուղուց հաճախ անցորդները շեղվել են ճանապարհիցմտնելով գյուղ և նկարել ու զմայլվել արագիլներով։ Այժմ կա մի խնդիր, որի լուծուման համար անհրաժեշտ է սրտացավ մոտեցում։Շատ արագիլներ զրկված են բույն ունենալու հնարավորությունից։ Դա արվում է հաճախ մարդկանց կողմից, ովքեր կամ քանդում են արդեն կառուցվող բույնը, կամ էլ սյուների վրա խոչնդոտներ տեղադրում խանգարելով արագիլներին բույն հյուսել։ Ցավալի է նայել արագիլին, որը երկու տարի է փորձում է բույն հյուսել, բայց ինչ է մարդը չի ցանկանում արագիլի ծերտը իր բակը կամ այգին լցվիխոչնդոտում է նրան։Խնդիր լուծման իմ տարբերակը. Քանի որ գյուղին և ճանապարհին կից կա տարածք, որը միջազգային Բրդլայֆ Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից քարտեզագրվել է որպես կարևորագույն թռչնաբանական տարածք։ Այդտեղ ստեղծվում է Էկոաշխարհ ԹՀ3֊Ը։ Էկոաշխարհ ԹՀ3֊ի ստեղծման նպատակն էունենալ տարածք, ուր թռչունները պաշտպանված կլինեն որսորդներից, կնարավորություն կունենան անվտանգ բնադրել և բազմանալ։ Հենց այդ տարածքում Ձեր ծրագրի կողմից տրամադրվող գումարի միջոցով էլ ցանկանում եմ տեղադրել սյուներ, որոնց վրա կլինեն մետաղական կոնստրուկցիաներ որոնց վրա էլ բույն կկարողանան հյուսել արագիլները։ Ծրագրի միջոցով մի քանի արագիլների ընտանիքներ հնարավորություն կունենան բնադրելու։ Միասին կկարողանանք փրկել և զարգացնել բնությունը։

Financé par Nature Armenia (June 2021)