Էկո պայուսակների պատրաստում՝ ծնողական աշխատարանում

Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենրոնը սպասարկում է տարածաշրջանի 30 դպրոցների կրթական կարիք ունեցող 245 երեխայի կարիքի գնահատում և մասնագիտական աջակցություն: Մասնագետները լոգոպեդներ, հոգեբաններ, սոցալական մանկավարժներ, հատուկ մանկավարժներ են, որոնք իրականացնում են երեխաների աջակցությունը, բացի այդ գործընթացից մեր կողմից ստեղծվել է կարիքով երեխաների ծնողների աշխատարան: Շահառու երեխաներին աջակցելուց զատ ամսական մի անգամ տարբեր խնդիրներով շահառու երեխաների մայրիկների հետ կազմակերպվում է հանդիպում, որի ընթացքում իրականացվում են տարբեր աշխատանքներ՝ ծնողավարմանը, ինքնախնամքին, աջակցության մեթոդների զինմանն ուղղված: Երեխաների խնդիրները բազմազան են ՝ դաունի սինդրոմ, մանկական ուղեղի կաթված, աուտիստիկ սպեկտրի խանգարումներ, լսողության և տեսողության դժվարություններ, ներկայումս ունենք 30 ակտիվ ծնող, որոնք մասնակից են մեր աշխատանքներին և պատրաստ են մասնակցել էկո պայուսակների ստեղծմանը, որոնք արդյունքում կբաժանվեն կրթական տարբեր կարիք ունեցող երեխաների ընտանիքներին: Գործընթացը իրականացվելու է մասնագետների ծնողների և երեխաների մասնակցությամբ, պայուսակների ձևման և կարելու գործնթացը կիրականացնեն մայրիկները հենց մեր կենտրոնում, քանի որ մենք ունենք 2 կարի մեքենա, իսկ պայուսակների գունային ձևավորումը կիրականացնեն մասնագետները երեխաների հետ համատեղ: Արդյունքում կունենանք մասնագետների ծնողների և երեխաներ համատեղ աշխատանք և համագործակցություն, որը կլինի և՛ բնապահպանական,և՛ թերապեվտիկ, և՛ զարգացնող, և՛ ճանաչողական: Այս պարագայում ձեր աջակցությունը ստանալու դեպքում, մենք պայուսակների ստեղծման գործընթացը դարձնում ենք մեր դիդակտիկ, և թերապևտիկ միջոցներից մեկը, որը կունենա բնապահպանական ուղղվածություն, քանի որ ընթացքում տվյալ ընտանիքներում կխրախուսվի էկո պայուսակի օգտագործման գաղափարը և որի միջոցով մենք խնդիր ունեցող երեխաներին նույնպես կներգրավվենք բնապահպանական գործընթացների մեջ, որը ևս մեկ անգամ կհավաստի նրանց լիիրավ հասարակության անդամ լինելը:

Подкрепен от Nature Armenia (May 2022)