Լոռու մարզի դպրոցների խոսուն աստիճանները

Մեր դպրոցների շենքերը և մասնավորապես աստիճանահարթակները գուցե մաքուր են, բայց մի տեսակ գունազուրկ են ու սառը մթնոլորտ են հաղորդում, չկա հրապույր ու գրավչություն։ Այս նախագծի միջոցով ցանկանում եմ տաք գույներ ու գրավչություն մտցնել, սկզբից աշակերտին կգրավի գույնը, ապա կնայի , արդյունքում, ամեն օր տեսնելով, կհիշիչէ՞ որ զննականությունը ուսուցման ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Օրվա ընթացքում աշակերտները մի քանի անգամ բարձրանում են աստիճաններով, ուր ավելի ուշադիր են քայլը գցելիս մանավանդ տարրական դասարանի աշակերտները։ Այստեղ պատկերված ուսուցողական նյութերը կունենան գրավիչ տեսք, կապահովվի զննականությունը։ Դպրոցը կդառնա ավելի ժամանակակից, գունեղ ու խոսուն։ Նախագծի շրջանակներում մտադիր եմ աստիճանների վրա նկարել դիդակտիկ նյութեր, որոնք կարող է աշակերտը և ինքնուրույն կիրառել, և ուսուցիչը ցուցադրել։Նախատեսել եմ աստիճաններին գունավոր պատկերել մաթեմատիկական հավասարումներ, ֆիզիկայի և քիմիայի մի շարք բանաձևեր և այլն...

Նախատեսում եմ Լոռու մարզի 10 դպրոցներում
և կից նախակրթարաններում իրականացնել այս ծրագիրը

Подкрепен от Yerevan (January 2022)