«ՊԵՏՔ ՉԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
 
«ՏԱՆԸ ՄՆԱ» -ի ընթացքում շատերը զբաղմունք  չունենալով  սկսել են իրենց նկուղներն ու ավտոտնակները մաքրել ու շատ  «խանգարող» իրերը  դուրս են թափում,  վնաս պատճառելով շրջակա միջավայրին: 
    Իսկ մենքընկերներով,  «ՄՆԱ ՏԱՆԸ» -ի ընթացքում մտածել ենք,  ու  գտել ենք  անպետք իրը պետքական դարձնելու մի, բոլորից տարբերվող լավ «ՊԵՏՔ ՉԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ գաղափար: ՆԵՐԴՐՈՒՄԸ կլինի մեղվաբուծությունը, քանի որ արդեն իսկ նորոգել ենք  5 <ՊԵՏՔ ՉԷԻՆ> մեղվափեթակներ:
Եթե կա իրեր, որը ձեզ ՊԵՏՔ ՉԻ,  մի թափեք,  մենք այն կդարձնենք  ձեր  «բաժնեմաս»  «ՊԵՏՔ ՉԻ»  ընկերությունում:  ՊԵՏՔ ՉԻ  իրերը վերափոխելուց հետո իրացվելու են (կամ կփոխանակվեն)  մեր ստեղծած  «ՊԵՏՔ ՉԻ»  աճուրդի միջոցով:
  Ստացված գումարը ներդնելու ենք բիզնես ծրագրերի մեջ: ՊԵՏՔ ՉԻ ապրանք նվիրաբերողը ու նորոգված (կամ  վերափոխված) ապրանքի գնորդը,  համապատասխանաբար 5% - 10% գումարի չափով բաժնեմաս են ունենալու: 
Օր.  «ՊԵՏՔ ՉԻ» կահույքի վերանորոգումից ու  իրացումից  50000 դրամ շրջանառություն ապահովենք ու ներդնենք մեղրի արտադրության մեջ, բերքահավաքին  2500 և 5000 դրամի չափով մեղր կտրամադրենք «ներդրողներին»:
   Մեր առաջին ԳՈՐԾԸ
  Սա է հիմնական մեխանիզմը, որը մեզ առավելություն է տալու, մշտապես արդյունավետ միջոցներ ներգրավել  մեր ապագա գործունեությունում:
Շահույթի բաշխման պլանավորած  մեխանիզմով, «ՊԵՏՔ ՉԻ»  ընկերությունը  2 տարվա ընթացքում  մի քանի հեկտար ՊԵՏՔ ՉԻ  հողամասեր մշակովի կդարձնի,  գյուղի «ՊԵՏՔ ՉԻ տունը»  հյուրատուն կդարձնի, «ՊԵՏՔ ՉԻ»  հին անասնահամալիրի փոխարեն խելացի անասնաշենք կկառուցի ու այդպես  շարունակ: