MamaForum 2026

Մայրն անսահման ազդեցիկ է․ դժվար է թերագնահատել նրա դերը յուրաքանչյուր անհատի կայացման հարցում։ Ժամանակն է գիտակցել այդ պատասխանատվություննը ու վերգտնել միասնականության ուժը։

Ներկայացնում ենք ամենաազդեցիկ կանանց առաջին մասնագիտական համաժողովը՝ ՄամաԺողովը։

Կստեղծվի յուրահատուկ բովանդակությամբ և հագեցվածությամբ յուրահատուկ օր՝ թեմատիկ զրույցներ, աշխատարաններ, նոր կապեր և փորձի փոխանակում համախոհների հետ։

ՄամաՖորումի թիմը ջանք և եռանդ չի խնայելու, որպեսզի ամենազբաղված, ամենաանգնահատելի մասնագետները՝ մայրերը, անցկացնեն հետաքրքիր, օգտակար և թևեր տվող անմոռանալի օր։

Մեր մասին
ՄամաՖորումը գիտակից մայրերի փոխգործակցության և ինքնազարգացման կենտրոն է՝ միտված ներդաշնակ մայրության մշակույթի ձևավորմանը, կանանց արարչական ներուժի յուրացմանը և մայրական որակների տարածմանը։ Մենք հավատացած ենք, որ գիտելիքով, փորձով և համախոհներով «լիցքավորված» մայրերը առողջ և ամուր հասարակության հիմնասյունն են։

Ֆինանսավորված Yerevan կողմից (March 2026)